17 Մայիսի, Երեքշաբթի, 2022
KFC

«Սա լոխի տրամաբանություն է, երկրի ղեկավարը հասարակ բան չի հասկանում». Հրանտ Բագրատյան

F4084565-EC58-48F1-BA11-84943325EE73

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանության տարբեր ներկայացուցիչների այն հայտարարություններին, ըստ որոնց՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը տնտեսության համար առաջընթաց կապահովի։

«Ոչ մի ապաշրջափակում չի լինելու, բացելու են՝ փակեն, բացելու են՝ փակեն, որովհետև թուրքերը գիտեն, թե ինչ են ուզում, ուզում են այս պետությանը խեղդել»,- նշեց Հրանտ Բագրատյանը։

Հարցին՝ Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից ի՞նչ սպասելիքներ ունի, նա պատասխանեց, որ մեծ սպասելիքներ չունի։

«Կարող է ինչ-որ թուղթ ստորագրվի, բայց չի լինելու այնպես, որ մի թուղթ ստորագրվեց, ամեն ինչ կզուլալվի, մեզ անընդհատ, սիստեմատիկ խեղդելու են Ադրբեջանն ու Թուրքիան։ Չգիտեմ, գուցե ինչ-որ թուղթ մոգոնեն ու ստորագրեն։

Նիկոլ Փաշինյանն առանց երկար-բարակ մտածելու, Գորիսից Կապան ճանապարհները, տարածքները տվել է, առանց ասելու, թե՝ դուք էլ մինչև Նոյեմբերյան ստորագրեք։ Սա լոխի տրամաբանություն է, երկրի ղեկավարը չի հասկանում հասարակ բան, որ եթե ստորագրում է  այն, ինչ տալիս են, ինչո՞ւ չի ասում՝ դե արի ստորագրի այն, որն իմն է։ Սա դավաճանությանը բնորոշ բան է, լոխ է»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը։

Ըստ նրա, եթե Փաշինյանը խելք ունենար, չէր ստորագրի Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ թուղթ, առանց նայելու, որ մյուս հատվածում թշնամին Հայաստանը չի ճանաչում։

«Նրա այդ դավաճանության պատճառով մենք հայտնվել ենք կեղտի մեջ։ Ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և եթե չհեռանա, մենք շատ հանգիստ իրեն հեռացնելու ենք և այս ծանր ժամանակում առաջարկում եմ ինձ։ Չզարմանաք, որ վաղը ադրբեջանցիները ԲՏՌ-ներով մտնեն Երևան, հիմա ինձ կասեն՝ դավաճան, ադրբեջանցիներին հուշում է, տարածքները վերադարձնելուց հետո սպասվում է  փախստականների վերադարձ»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ