27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հատուկ նիկոլիզմի լեզուն չհասկացողների համար. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Քաղաքական թարգմանություն նիկոլերենից՝ հատուկ նիկոլիզմի լեզուն չհասկացողների համար.
 
ՀՀ հպարտ քաղաքացի՛,
 
Ա) որպեսզի բանակդ “չթալանեն”՝ ուրեմն անհրաժեշտ է, որ դու բանակ չունենաս.
Բ) որպեսզի ապրես “խաղաղ և անվտանգ”՝ ուրեմն պետք է պարտվես պատերազմում և կորցնես քո հողերը.
Գ) որպեսզի ճանապարհներդ բացվեն և ազատ առևտուր անես՝ ուրեմն պետք է կորցնես քո բոլոր ճանապարհները, այն տալով ուրիշների վերահսկողության տակ.
Դ) որպեսզի “լավ ապրես”՝ ուրեմն պետք է սեփական պետություն չունենաս.
Ե) որպեսզի ինքնիշխան Հայաստան չլինի՝ ուրեմն այս երկիրը կամ վարչապետ չի ունենա, կամ էլ այդ վարչապետը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը» :
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ