20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. Արմեն Գրիգորյան

Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հարցը քննարկվում է նաև Ռուսաստանի գործընկերների հետ։ Կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և՛ մենք, և՛ թուրքական կողմը նշել է, որ կան դրական ազդակներ և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը», – ասաց նա։

Հարցին, թե քննարկվում է արդյոք Սյունիքով «միջանցքի» տրամադրման հարցը, հատկապես, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հաճախ են դրա մասին խոսում, Գրիգորյանն արձագանքեց.
 «Ես չեմ նկատել որևէ խոսք Թուրքիայի նախագահի կողմից։ Վերջերս արտալղիմյան տարածքում, այսպես ասած, Ֆիզուլիում օդանավակայանի բացման ընթացքում որևէ խոսք չեմ լսել»։

Գրիգորյանը նշեց նաև, որ Հայաստանը դեմ է «միջանցքային տրամաբանությանը» և այդ «տրամաբանության» շրջանակում որևէ հարց չի քննարկվում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ