25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանի գլխավոր ճարատարապետը Վազգեն Մանուկյանից բացատրություն է ուզում. 168 ժամ

Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ՀՀ Հանրային խորհրդում ավելի շատ քննարկվում են քաղաքաշինությանը վերաբերող հարցեր:

“168 ժամի” թղթակցի այս դիտարկմանն ի պատասխան` Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է. “Դա փաստ է, եւ Հանրային խորհրդի նախագահը լուրջ բացատրելու խնդիր ունի: Ճարտարապետներից շատերը այդ երեւույթը բացատրում են այն հանգամանքով, որ Հանրային խորհրդի նախագահի փեսան այդ ակտիվ կազմակերպություններից մեկի ղեկավարն է:

Այդ երիտասարդը ագրեսիվ կերպով, շատ դեպքերում սխալ ուղղորդված, իմ դեմ գործողություններ է կատարում` բոլոր հարցերն անմիջապես տեղափոխելով ՀՀ Հանրային խորհուրդ: Ցանկացած նախաձեռնություն` Հրապարակի մետրոյի հարեւանությամբ հյուրանոցի կառուցում, Տոնավաճառի հետ կապված նախագիծ կամ այլ ծրագիր, արձագանք է ստացել եւ քննարկման դրվել Հանրային խորհրդում: Կարելի է ասել, որ Հանրային խորհուրդը վերածվել է քաղաքաշինական խորհրդի: Տպավորությունն այնպիսին է, որ նման կազմակերպություններն ուղղակի կերպով ազդուն են Հանրային խորհրդի վրա”:

Թերթը նշում է, որ  ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վագգեն Մանուկյանի դստեր ամուսինը` Սարհատ Պետրոսյանը, ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ցանցերում` հանդես գալով քաղաքաշինական խնդիրների, եւ մասնավորապես` Երեւանի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի դեմ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ