16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում». Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ հոկտեմբերի 27-ը կապ ունի Մեղրիի փոխանակման հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հոկտեմբերի 27-ի հիմնական պատճառները, հիմնական մասնակիցներն ու այն հարցերը, որ բաց են մնացել, հանրությունը գիտի:

«Մենք բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով», – լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Սիմոնյանը նշեց, թե այսօր էլ վտանգներ տեսնում է: Ինչ վերաբերում է մեղավորներին պատժելուն՝ նա ասաց, թե ինքը պաշտոնյա է ու իրավունք չունի որևիցե հայտարարություն անել, որը կարող է իր մեջ մեղադրանք պարունակել ու հետագայում կարող է ազդել իրավական պրոցեսների վրա:

«Բնական է, հիմնական դերակատարները պատժված են, նրանք գտնվում են բանտում, ու մենք այսօր խնդիր ունենք՝ հասկանալու պատճառներն ու այն դրդողներին, այն մարդիկ, ովքեր այդ ամենից քաղաքական շահ են ունեցել, իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի ու ես չեմ կարծում, որ ես իրավասու եմ հիմա բարձրաձայնել այդ մասին», – ասաց ԱԺ նախագահը:

Հարցին՝ Մեղրիի փոխանակման հետ կապ ունե՞ր հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, Սիմոնյանն արձագանքեց. «Չեմ բացառում, իմ կարծիքն է, ես չեմ բացառում, որ այն իրավիճակը, որ մենք ունենք՝ պատերազմի հետ կապված, սկսվել է հենց հոկտեմբերի 27-ին, որովհետև, եթե չլիներ հոկտեմբերի 27, մենք այսօրվան չէինք գա»:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որ հոկտեմբերի 27-ի պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում:

«Դրա մեջ, կարծում եմ, որևիցե մեկը պետք է կասկած չունենա», – ասաց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այսօրվա ընդդիմությունը պետք է հնարավորինս քիչ խոսի հոկտեմբերի 27-ի մասին, որովհետև այն տեղի է ունեցել նրանց իշխանության օրոք:

«Թե հանրությունը, թե մենք շատ ու շատ հարցեր կարող ենք ունենալ, օրինակ, ինչու ԱԱԾ ղեկավարն այդ օրը Ազգային ժողովում չի եղել, հարցերի մեծ շարան կարող ենք ներկայացնել», – ասաց նա:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ