30 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը. իրավիճակը շարունակում է մնալ լարված. Առողջապահության նախարարություն

f61766370e52c3_61766370e5303.thumb

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է`

կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք,

պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

պահել սոցիալական հեռավորություն,

հաճախակի օդափոխել փակ տարածքները։

Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։

«Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ», – նշել են նախարարությունից։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ