02 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Գնաճը խժռում է կառավարության կատարած աշխատանքի մեծ մասը, օր է գալու, որ ժողովուրդն է խժռելու ամբողջ կառավարությունը. Արթուր Թովմասյան

Artur-Tovmasyan
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Գնաճը խժռում է կառավարության կատարած աշխատանքի մեծ մասը, օր է գալու, որ ժողովուրդն է խժռելու ամբողջ կառավարությունը.
 
Պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի երկրորդ կեսին դրամի արժեզրկումը արագացավ և, երբ ԱՄՆ մեկ դոլարը հատեց 500 դրամի շեմը և պարբերաբար հասավ 540 դրամի սահմանագծին ուսապարկերը իրար հերթ չտալով հայտարարում էին, որ արտարժութային այդ տատանումը գնաճի վրա էական ազդեցություն չի ունենա, իսկ բենզին ներկրողներն ու իրացնողները բենզինի ամենօրյա թանկացումները կապում էին դրամի արժեզրկման հետ: Այժմ երբ դրամը արժեվորվել և հասել է 480 դրամի շեմին բենզինի գները կրկին թանկանում ու թանկանում են:
 
Այսոր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ ընդհանուր գնաճը 8,9 տոկոս է, իսկ սննդամթերքինը ավելի բարձր է և այն խժռում է իրենց կատարած աշխատանքի մեծ մասը: Վահան Քերոբյանը խոսեց նաև Հայաստանը 30 հազար տոննա կարտոֆիլի արտահանման մասին, մինչդեռ կարտոֆիլի գները հասնում են ԱՄՆ մեկ դոլարի արժեքին:
 
Մի խոսքով գնաճը խժռում է ՀՀ քաղաքացիներին, իսկ կառավարությունն այն մեղմելու ուղությամբ ոչինչ չի ձեռնարկում և թե կառավարության, որ կատարած աշխատանքի մասին է խոսում Վահան Քերոբյանը նման է անհայտներով հավասարման»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ