26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաստատվում է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական դաշտի թթվածինն է. Լևոն Նազարյան

ՀՀԿ անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՏԻՄ֊երում կրած ֆիասկոն ռեժիմը փորձում է հաղթահարել Armen Ashotyan֊ի մորուքից կախվելով։
Սույն գրառման մոտիվը, ոչ միայն էմպատիան է, որքան կապիտուլյանտների ինքնախոստովանությունը մեկնաբանելու ձգտումը։
 
Հաստատվում է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական դաշտի թթվածինն է, որի ներկայությամբ քաղաքական անաէրոբ բակտերիաները արագ քայքայվում են։
Հաստատվում է, որ Արմեն Աշոտյան քաղաքական երևույթը յուրատեսակ պառնաս է, որին հասնել չկարողանալու մոլուցքը խեղդում է թզուկներին։
Հաստատվում է, որ նախանձից սերված ջղաձգությունը, գոյաբանական անհամատեղելիության արդյունք է, քանզի ընկնելու և բարձրանալու, ապրելու և կատարելագործվելու տղամարդկային որակները միայն գեղարվեստական են սրանց համար։
 
Հաստատվում է, որ Արմեն Աշոտյանն իր հայրենիքի, իր պետության, իր ընկերների և իր ժողովրդի համոզմունքների այն անառիկ բաստիոնն է, որը ձեռնոց է նետել մուրճասերների իշխանությանը։
Կամքդ՝ աննկուն Աշոտյան ջան» :
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ