07 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

«Ստեղծեք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի իմ պաշտպանները կարողանան լիարժեք իմ իրավունքները պաշտպանել». Արմեն Գևորգյան

Armen-Gevorgyan-1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը, որով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը

Դատական նիստին ներկա չէին Արմեն Գևորգյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Ալեքսանդր Կոչուբաևը: Դատավոր Աննա Դանիբեկյանի փոխանցմամբ՝ Ալ. Կոչուբաևից դատարանը ստացել է գրություն, որով փաստաբանը տեղեկացրել է, որ նիստին ներկա գտնվել չի կարող այլ նիստերով ծանրաբեռնված լինելու պատճառով: Լուսինե Սահակյանի բացակայության վերաբերյալ դատարանը որևէ դիմում չէր ստացել,  բացակայության պատճառների մասին տեղեկություն չուներ նաև Սահակյանի պաշտպանյալ Արմեն Գևորգյանը:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանի մեկնաբանությամբ՝ Սահակյանի «ոչ դատավարական վարքագիծը» պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահակյանի նպատակն է՝  ցանկացած եղանակով գործի «դատական քննությունն անհնարին դարձնել: Բաղդասարյանը դատարանին միջնորդել էր Լուսինե Սահակյանի նկատմամբ ավելի խիստ դատական սանցիա կիրառել:

Ի պատասխան հնչած գնահատականներին ու մեկնաբանություններին՝ Լուսինե Սահակյանի պաշտպանյալ Արմեն Գևորգյանը հայտարարեց.

«Նախ եկեք արձանագրենք, որ Լուսինե Սահակյանը և Ալեքսանդր Կոչուբաևն այստեղ իմ իրավունքները պաշտպանելու համար՝ նրանց համար համապատասխան պայմաններ ստեղծված չեն… Իմ պաշտպանները, մասնավորապես՝ Լուսինե Սահակյանը, արդեն ինչքան ժամանակ է՝ ասում է՝ «տրամադրեք մեզ դատավարության բոլոր նյութերը, մենք այդ նյութերին ծանոթանանք և գանք, լիարժեք, ոնց որ դատախազն է ասում, այստեղ նստենք»: Իրենք նստելու համար չեն, իրենք պաշտպանելու համար են, նաև իմ իրավունքները:

Երկրորդ, հարգելի դատարան, քիչ առաջ արտահայտություն թույլ տվեցիք Ձեզ, որ «հաջորդ նիստին պետք է քննարկել այդ պաշտպանների հարցը, և այլն»: Առաջարկս հետևյալն է: Ալեքսանդր Կոչուբաևը անընդհատ խնդրում է, որ Դուք պայմաններ ստեղծեք, որ ինքը այս դատավարությանը մասնակցի: Դուք իր առաջարկությունները անտեսում եք, չեք քննարկում, արձանագրում եք, որ հանրապետության ամենակարևոր դատավարությունը երևի սա է, մնացած բոլոր դատավարությունները պետք է ձևափոխեն իրենց ձևաչափը, և այլն: Այսինքն՝ իրականությունը նա է, որ ինչ-որ մի պահից, եթե ճիշտ եմ հիշում՝ սեպտեմբերի 28-ից, իմ գործով ներգրավվում են նոր փաստաբաններ, և դատարանը պարտավոր է երևի (ես չգիտեմ այդ վարքագծային կանոնները) ստեղծել պայմաններ, որպեսզի իրենք աշխատեն՝ անկախ նրանից, երկու տարի, թե երեք տարի է՝ այս դատավարությունը ընթանում է, ընթացել կամ ընթանալու և այլն: Ուստի դրա համար ես խնդրում եմ՝ ստեղծեք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի իմ պաշտպանները կարողանան լիարժեք իմ իրավունքները պաշտպանել՝ անկախ ամեն ինչից:

Չնայած արդեն որերորդ անգամ է՝ իմ իրավունքները խախտվում են ոչ միայն՝ որպես քաղաքացու, այլ նաև՝ որպես ԱԺ պատգամավորի, որը չի կարող մասնակցել ԱԺ նիստերին, այլ նաև՝ որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, որը չի կարողանում գնա և ներկայացնի ՀՀ-ն համապատասխան կառույցներում: Եվ դա, ի դեպ, պետք է անհանգստացնի ոչ միայն ինձ, այլ նաև մեր դատախազներին, որոնք պաշտպանում են պետության շահերը, և այս դեպքում ես հանդիսանում եմ նաև ՀՀ ներկայացուցիչ»,- ասաց Արմեն Գևորգյանը՝ նշելով, որ հայտարարությամբ արտահայտում է միայն իր դիրքորոշումը:

Դատարանի հարցին էլ ի պատասխան, թե արդյո՞ք չի կարող Արմեն Գևորգյանը Լուսինե Սահակյանից հեռախոսազանգով ճշտել, թե ինչու ներկա չի դատական նիստին, Գևորգյանը բացասական պատասխան տվեց՝ դատարանին  հորդորելով, որպեսզի իրենք փորձեն ճշտել Սահակյանի բացակայության պատճառը:

Դատական նիստը անորոշ ժամանակով ընդմիջվեց՝ Լուսինե Սահակյանի բացակայության պատճառները ճշտելու համար:

Ընդմիջման ավարտից  հետո դատավոր Դանիբեկյանը նշեց, որ դատարանի աշխատակազմը Լուսինե Սահակյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում պարզել է, որ Սահակյանը էլեկտրոնային դիմում է ուղարկել՝ իր բացակայության պատճառի վերաբերյալ: Դանիբեկյանի փոխանցմամբ՝ 13:45 ստացած դիմումով Սահակյանը հայտնել է, որ դեռևս ծանոթանում է քրեական գործի հատորներին, հիշեցրել է, որ դատարանից դեռևս չի ստացել քրեական գործով դատաքննության ընթացքում կազմված նյութերը, դեռևս ծանոթ չէ քրեական գործի նյութերին, ինչպես նաև հիշատակել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի մահվան հանգամանքը՝ խնդրելով հետաձգել դատական նիստը:

Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ