19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը. Հայաստանը պնդում է՝ միջանցքի տրամադրման հարց չի քննարկվում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը մեկնում է Մոսկվա՝ եռակողմ աշխատանքային խմբով հանդիպմանը։

Գրիգորյանի խոսքով՝ որոշակի պատկերացումներ են ձևավորվել երկաթուղու մասին։

«Որոշակի պատկերացումներ ու նախնական պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումներն իրականացվելու է ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում, ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետը։

Նա ասաց, թե բազմաթիվ խնդիրներ կան, որոնք գործընթացները բարդացնում են։

ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ եթե խոսում ենք ապաշրջափակման մասին ու հավատում ենք այդ գաղափարին՝ բնականաբար, դա տարածաշրջանային նշանակություն ունեցող երևույթ է ու Հայաստանի համար շատ կարևոր է։

«Տարածաշրջանային դերակատարությունը խաղաղության հիմնական երաշխիքն է կամ երաշխիքներից մեկը։ Իհարկե, այլ երկրներ՝ Վրաստան, Իրան, առնչություն կունենան հետևանքների հետ, եթե մեզ հաջողվի ինչ-որ լուծումների գալ, բայց եռակողմ հարթակում քննարկումներին ներգրավել որևէ այլ կողմ, ո՛չ, չկա նման բան», – ասաց Գրիգորյանը։

Հայաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ վստահեցրեց ու պնդեց՝ միջանցքի տրամադրման հարց չի քննարկվում։

«Ուղղակի չի քննարկվում, իսկ դուք շարունակում եք քննարկել ու դրա շուրջ հարցեր ձևակերպել», – ասաց Գրիգորյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ