29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Անընդհատ կրկնում եք՝ ստորացված վիճակ․ ստորացված վիճակ չկա, պատերազմ է եղել, մենք պատրաստ չենք եղել, պարտվել ենք․ Գագիկ Մելքոնյան

51821BF2-23E0-4947-BB03-172F1E186B5A

Խաղաղության մասին որ խոսում ենք, մենք ասում ենք՝ գնում ենք խաղաղության, այսինքն՝ կողմ ենք, որ խաղաղություն լինի մեր ռեգիոնում, բայց մեր թշնամին նենգ է, միշտ էլ նենգ է եղել, ինքը չի գնում դրան։ Այսինքն՝ սադրանքների է գնում միշտ ու գնալու է»,- 24news.am-ին տված հարցազրույցում ասել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր սադրանքները անընդհատ շարունակելու է, մինչև չհասնի սահնամազատման ու սահմանագծման խնդրի լուծմանը։

«էնպես չէ, որ մի ամսում այդ գործընթացը վերջանալու է, նշանակում է՝ մենք անընդհատ սպասում ենք, որ իրենց կողմից նմանատիպ բաներ լինելու են»,- կրկնել է Մելքոնյանը, ապա ինքն էլ թվարկել է ադրբեջանական կողմի գործողությունները․ «Երասխի վրա կրակեցին, ցանկանում էին մեր հենակետերից վերցնել, նույնն է Վարդենիսի, Գորիսի, Սև լճի տարածքում, այսինքն, իրենք եկան, մեր տարածքը մտան»։

Իր իսկ ներկայացրած իրողության պայմաններում Հայաստանը, Մելքոնյանի խոսքով, խաղաղություն քարոզելուց բացի, ուրիշ բան չի կարող անել։

«Մենք հիմա խաղաղությունից բացի ուրիշ բան չենք կարող քարոզել և ասել։ Մենք պիտի այս ընթացքում գնանք խաղաղության, որպեսզի կարողանանք մեր բանակը վերազինենք, կառուցենք, անցնենք պրոֆեսիոնալ բանակի, որպեսզի կարողանանք իրենց լեզվով իրենց հետ խոսել»,- պնդել է նա։

Բանակի վերազինման աշխատանքներին Գագիկ Մելքոնյանն անձամբ էլ ծանոթացել է։ Նա, օրինակ, հայտնել է, որ հարավային սահմաններում է եղել 10 օր առաջ․ այնտեղ արդեն վրաններ չկան, տնակներ են դրված։ Տնակները կահավորված չեն և չունեն հոսանք։

«Մենք ահազանգել ենք համապատասխան ծառայություններին»,- ասել է Մելքոնյանը։

Պաշտպանության նախկին նախարար, այժմ՝ ՔՊ խմբակցության պատգամավորը չի համաձայնել նաև գնահատականին, որ Ալիևը ստորացնում է մեր երկիրն ու դրա փաստացի ղեկավար Փաշինյանին։

«Անընդհատ կրկնում եք՝ ստորացված վիճակ։ Ստորացված վիճակ չկա։ Պատերազմ է եղել, մենք պատերազմին պատրաստ չենք եղել, պարտվել ենք»,- ասել է նա ու հորդորել օրինակ վերցնել Ադրբեջանից, որը 26 տարի սպասեց Արցախյան առաջին պատերազմում պարտությունից հետո։

Փաշինյանն էլ, Մելքոնյանի կարծիքով, Ալիևի անձնական վիրավորանքներին չի պատասխանում, քանի որ չի ցանկանում, որ նորից պատերազմ սկսվի։ Իլհամ Ալիևն, ըստ Գագիկ Մելքոնյանի, Հայաստանի ու դրա ղեկավարի հասցեին հայտնի հայտարարություններն անում է նոր պատերազմ հրահրելու նպատակով։

«Այո, շատ հավանական է, որ եթե իշխանությունները գնան դրան (պատասխանեն-խմբ․), այդ պատերազմը կարող է և սկսվել»,- ասել է իշխող խմբակցության պատգամավորը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ