25 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2021
KFC

Սերժ Սարգսյանը կանգնած է Ալիևի ու թրքամետ ուժերի բկին. Շարմազանով

65311074_459922311475536_1359492895920357376_n

Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ նախագահին տրամադրված ինքնաթիռի թռիչքների կապակցությամբ, թե այն 2008-17 թվականներին՝ Սերժ Սարգսյանի նախագահ եղած ժամանակահատվածում թռել է Բադեն-Բադեն։ ՀՔԾ-ի հաղորդագրությամբ մեջ հետևյալն է ասվում․
««Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դ. Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ նախագահին սպասարկելու նպատակով տրամադրված ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ: 

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում նշված ինքնաթիռը բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան), որոնցից մի մասի դեպքում չվերթները կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի: 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերը պարունակում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման առերևույթ հանցագործության մասին տվյալներ, ուստի նյութերի հիման վրա 11.10.2021 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով»: 

ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովին հարցրինք, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել հարուցված քրգործը․

«Իշխանությունները հերթական անգամ հակապետական և ապազգային իրենց գործողությունները փորձում են քողարկել տեսարանով։ Սա նոր բան չէ, Նիկոլ Փաշինյան կոչվածը նախընտրական քարոզարշավի ժամանակ էլի փորձ կատարեց խոսել Բադեն-Բադեններից ու կազինոներից, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 24 ժամ տվեց նրան, որ գոնե 1 փաստ հրապարակի, Նիկոլ Փաշինյանն էլ որևէ փաստ չկարողացավ հրապարակել, ու առ այսօր իշխանությունը, որը ունի և՛ ուժային կառույցներ, և՛ համապատասխան կառույցներ, և՛ ամեն ինչ․․․։ Մի բան ֆիքսենք՝ Սերժ Սարգսյանի դեմ արշավ են սկսել Իլհամ Ալիևն ու Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Հետևությունները թողնում եմ Ձեզ»,- ասաց Շարմազանովը։

Դիտարկմանը, որ քրգործը հարուցվել է այն բանից հետո, երբ Փաշինյանը ԱԺ-ում խոսեց Բադեն- Բադենում «կատարված ներդրումների» մասին, և տպավորություն է, որ իրավապահները փորձում են Փաշինյանի խոսքե՞րն ապացուցել, Շարմազանովը պատասխանեց․

«Պարզ չէ՞, արդեն երեքուկես տարի է՝ այդպես է։  Մեկի ցուցմունքով պիտի անեին, հիմա Դանիել Իոսաննիսյանի ցուցմունքով են արել։ Սերժ Սարգսյանը կանգնած է Ալիևի ու թուրքամետ ուժերի բկին, Սերժ Սարգսյանը Հայաստանում վերջին ինքնիշխան ղեկավարն է եղել, և այսօր էլ․ Հայաստանում դե յուրե իշխանություն գոյություն ունի, բայց Ալիևին պատասխանում է Սերժ Սարգսյանը։ Բադեն-Բադենից խոսելու փոխարեն ավելի լավ է ասի, թե ո՞նց եղավ, որ Շուշին ու Հադրութն էլ օկուպացված չեն անվանում, ո՞նց եղավ, որ պատերազմ հրահրեցին, ո՞նց եղավ, որ մեր երազանքը սպանեց։ Սա հին հռոմեական բան է․ ամեն հակապետական ու ապազգային գործողությունից առաջ հանրության ուշադրությունն են շեղում։  Ինչպես Քոչարյանի 4 միլիարդը գտան, Մանվելի «տուշոնկեքը», Խաչատուրովի բիլիարդը․․․, սա էլ նույնն է։ Հիշո՞ւմ եք՝ մի քաղաքագետ կար պրոնիկոլական, սորոսական, որ որտեղ կանգնում էր, ասում էր Խաչատուրովը բիլիարդ  է խաղացել Ապրիլյան պատերազմի ժամանակ, 5 տարի այդ մարդուն վարկաբեկեցին, դատի տվեցին, գնացին մի հատ ասացին նորեղություն, վերջացրին, բայց 10 մլն հայ ժողովուրդը 5 տարի դա էր ասում։ Սա քաղաքական կեղտոտ հնարք է, որ իրականացվում է իրենց հակապատեկան գործունեությունից ուշադրություն շեղելու համար։ Ամենակարևորը հիշեք, որ Սերժ սարգսյանի նկատմամբ արշավ են սկսել Ադրբեջանի ղեկավարն ու Հայաստանի վարչապետը, Ալիևը այնտեղից է հաչում, սրանք էլ էստեղից են խոսում»,- պատասխանեց ՀՀԿ խոսնակը։

hraparak.am

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ