24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սյունիքում ստեղծված անվտանգային սպառնալիքները, ռիսկերը շարունակվում են պահպանվել, Ադրբեջանն ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է. Տիգրան Աբրահամյան

Ակնհայտ է, որ Սյունիքում ստեղծված անվտանգային սպառնալիքները, ռիսկերը դեռևս շարունակվում են պահպանվել, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ ով նոր է վերադարձել Սյունիքից։

«Ադրբաջանը սահմանի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է։ Դրանք ունեն և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նշանակություն», – ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ շատ մտահոգիչ է նաև Սյունիքի հարակից՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող, այսինքն՝ Արցախից բռնազավթված հատվածներում։

Այս հատվածում, պատգամավորի խոսքով, ադրբեջանցիներն ամրացումներ են կատարում, որոնք սահմապահ զորամասերի տեղակայման և ամրաշինական ենթակառուցվածքային աշխատանքներով են պայմանավորված։

Ինչ վերաբերում է Տաթև-Աղվանի այլընտրանքային համարվող ճանապարհին, Տիգրան Աբրահամյանն ասաց, թե այն մի քանի հարցեր լուծելու է, բայց Սյունիքի անվտանգության հետ կապված ամբողջ հարցը չի լուծելու։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ