29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Միշտ պետք է լինեն այն աշակերտները, որոնք ի զորու կլինեն շտկելու և վերականգնելու ապիկարների բոլոր ձախողումները․ Արտակ Զաքարյան

5454554
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Մի առիթով Ուինսթոն Չերչիլն ասել է. “Դպրոցի ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները միայն կարող են երազել”: Դա բացարձակ ճշմարտություն է բոլոր դարերի և բոլոր սերունդների համար, որովհետև Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա` նա ձևավորում է Մարդուն:
Սովորական ուսուցիչը՝ պատմում է, լավ ուսուցիչը՝ բացատրում է, բարձրակարգ ուսուցիչը՝ ցույց է տալիս, իսկ հանճարեղ ուսուցիչը՝ ոգեշնչում է: Հայաստանը նորից կվերածնվի, կամրանա ու կհաղթանակի, եթե Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ուսուցիչները ոչ միայն կրթեն, այլ նաև շարունակ ոգեշնչեն իրենց սաներին: Ազգային դպրոցը՝ հայապահպանության, հայոց ինքնության և պետականության անսասան հիմքն ու երաշխիքն է:
 
Սիրելի Հայ ուսուցիչներ,
մասնագիտական տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ երկար կյանք ու անսահման հպարտություն: Ազգային ոգին թող երբեք չնահանջի Ձեր մեջ: Դուք այն վառվող ջահն եք, որը լուսավորել է հայոց միտքը: Ձեր ջանքերով ու նվիրումով կայացած կրթօջախները սերունդներ են ապրեցրել, զարգացրել և հանրահռչակել: Միայն անգետ ու անշնորհակալ մարդը չի գնահատի այն անգին ջանքերը, որոնք դուք ներդնում եք Ազգի հարատևության և Մարդ ստեղծելու գործում:
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և որպես աշակերտ՝ անչափ շնորհակալ եմ Ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ:
 
Հ.Գ. Առավել քան վստահ եմ, որ կապիտուլյանտի ու նրա տխրահռչակ թիմակիցների Ուսուցիչները երբեք չէին պատկերացնի, որ Հայրենիք ազատագրողների, պաշտպանողների ու զարգացնողների կողքին կարող էին ի հայտ գալ նաև Հայրենիք ավիրողներն ու հանձնողները: Ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ այդպես էլ է պատահում: Հետևաբար միշտ պետք է լինեն այն աշակերտները, որոնք ի զորու կլինեն շտկելու և վերականգնելու ապիկարների բոլոր ձախողումները»:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ