02 Հուլիսի, Saturday, 2022
KFC

«Թո՛ղ սերունդներ դաստիարակելու ձեր բարձր առաքելության ուղին լինի արժանապատիվ և խաղաղ»․ Արման Թաթոյան

Arman-tatoyan-4

Մեր սիրելի՛ ուսուցիչներ,

Հպարտությամբ և հիացումով խոնարհվում ենք ձեր առջև:

Ուսուցչությունն էություն է և նվիրական ստեղծագործություն:

Դուք եք արժեքներ սերմանում Հայրենի երկրի, ընտանիքի և միմյանց հանդեպ, սովորեցնում եք ապրել ու հաղթանակել: Երկիրը շեն պահող, պետականությունն ամուր պահող քաղաքացին ձևավորվում է հենց դպրոցից։

Սիրելի՛ ուսուցիչ, մեր Հայրենիքի պաշտպանի ամեն հերոսական սխրանք, զորեղ ոգին նաև հենց Ձե՛ր դաստիարակության, անմնացորդ նվիրումի և սրտացավ աշխատանքի արդյունքն է:

Բայց խնդրում եմ միշտ նկատի ունենալ՝

բոլոր նրանք, ում ժամանակին գնահատման հարցում ընդառաջել եք կամ ովքեր մուրալով են ստացել կրթության վկայագիր, հետագայում պաշտոն կամ հանրային այլ դիրք զբաղեցնելով կիսատ գիտելիքով կործանարար են դառնում պետության համար, թվացյալ իմացությամբ մարտնչում են իրական գիտելիքի դեմ, հեղինակազրկում են իրական կրթությունը, վարկաբեկում են ձեր առաքինի վաստակը: Ցավոք, բացասական օրինակ են դառնում մատաղ սերնդի համար:

Միայն հիմնավոր գիտելիքով և միայն ձեր ճիշտ ու անաչառ գնահատմամբ է ուժեղանում երկիրը:

Թո՛ղ սերունդներ դաստիարակելու ձեր բարձր առաքելության ուղին լինի արժանապատիվ և խաղաղ:

Հավերժ ենք ձեզ երախտապարտ:

Սիրով շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

KFC

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ