20 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2021
KFC

Ադրբեջանական ծանր զինտեխնիկան՝ Հայաստանում, և Սյունիքով միջանցք. Փաշինյանը հստակ խոստումներ է տվել. Աննա Մկրտչյան

Երեկ Հայաստանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով՝ մասնավորապես շեշտելով.

«Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»։

Նկատենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին էլ Հայաստանում ռազմական դրության հաստատման օրը Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց.

«Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»: Կամ այս տարի մայիսի 30-ին ասել էր՝ «Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք»:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց, որ Փաշինյանի նման ձևակերպումները պատահական չեն, և իշխանազավթ Նիկոլի նման հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենք կարողացել են հաղթել հայ ժողովրդին, բայց ոչ թշնամուն, և հիմա անհատական ստորությամբ ինչ ուզեն՝ կարող են անել։

«Երբ ասում է, որ պետք էր չէր հաղթել, դրանով ասում է, որ ինքն ինչքան ուզենա՝ կարող է մնալ իշխանության ՝ուրիշին չհաղթելու, բայց հայ ժողովրդին հաղթելու գնով, միևնույն ժամանակ վախեցնելով այդ նույն ժողովրդին»,- ասաց Մկրտչյանը։

Հարցին՝ արդյո՞ք «պետք չէր հաղթել» ձևակերպումն ուղղված էր նաև Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ առ այն, որ հայ ժողովուրդը ռևանշի չի գնալու, Աննա Մկրտչյանը պատասխանեց.

«Փաշինյանը վախեցած է Էրդողանից ու Ալիևից. նրանց որևէ քայլի որևէ կերպ չի կարող պատասխանել։ Այս վախի դրսևորումն է այն, որ Ալիևի կողմից եղավ արգելք հայկական տեղանուններն օգտագործելու, ինչին հաջորդեց Փաշինյանի կողմից հայկական տեղանունների ադրբեջանական անվանումներով հնչեցնելը, ուստի Փաշինյանը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում։ Սակայն սա դեռ ամենը չէ՝ հիմա էլ հասել ենք մի իրավիճակի, որ Էրդողանի կոշիկներն է լիզում, Էրդողանն էլ մտածում է՝ դրանից հետո Փաշինյանի հետ հանդիպի՞, թե՞ ոչ։ Ալիևին և Հայաստանի թշնական շրջանակներին Փաշինյանը հստակ խոստումներ է տվել՝ հայկական շահը առաջ չտանելու վերաբերյալ, և հիմա նա այդ մեսիջներն է առաջ տանում։ Ինչ վերաբերում է երեկ նրա կողմից բարձրաձայնված խաղաղության օրակարգին, ապա նա հայկական երկու պետությունների հաշվին Ադրբեջանին կտա ամեն ինչ, ինչ կցանկանան. կլինի միջանցքի՞ տեսքով, թե՞ Հայաստանում ադրբեջանական ծանր զինտեխնիկայի ներկայության. սա Նիկոլի համար խնդիր չէ»,- ասաց Մկրտչյանը։

Խոսելով 168.am-ի հրապարակումներից մեկի մասին, ըստ որի, երեկվա գունագեղ լուսային շոուի համար ՀՀ իշխանությունները դրոններ են պատվիրել Ռուսաստանից, և 10 րոպեի վարձակալությունն արժեցել է 110 000 ԱՄՆ դոլար, Աննա Մկրտչյանը հարց ուղղեց իշխանություններին.

«Բա եթե այդքան գումար ունեիք, ինչո՞ւ պրոթեզավորման կարիք ունեցող զինվորներին միանգամից չեք տալիս այն օգնությունը, որոնք նրանք պետք է ստանան, կամ ինչո՞ւ են Հայաստանի սահմաններն այդ վիճակում։ Ի՞նչ է՝ գումարներ եք հայթայթում միայն սեփական աչքի համար լավ տեսարաններ ապահովելու համա՞ր՝ իհարկե, Արցախի և Հայաստանի պետականության, հազարավոր զոհերի հաշվին»։

Իսկ երեկվա միջոցառման ընթացքում Արցախի մասին որևէ հիշատակում չանելը Աննա Մկրտչյանը պայմանավորեց Ալիևին և Էրդողանին Փաշինյանի տված խոստումներով։

«Փաշինյանը Դուշանբեում մի շարք հանդիպումներ է ունեցել, որտեղ որևէ տեղ չի խոսել այն մասին, որ թուրք-ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստան, չի խոսել նաև հայ գերիների տանջամահ լինելու մասին։ Վերելակային հանդիպումից հետո հերթական անգամ Դուշանբեում հանդիպում է կայացել, և հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում նրան ստորագրել հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Փաշինյանն ամեն ինչ պետք է անի՝ ընդդեմ հայկականության՝ շարունակելու իր անխոչընդոտ իշխանությունը»,- ասաց Մկրտչյանը՝ շեշտելով, որ Փաշինյանի անխոչընդոտ իշխանավարումն ապահովում են Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը։

«Սակայն, դրանով հանդերձ, մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանությունը հողատու է և դավաճան, պնդում ենք՝ հանցագործը չի կարող քննել հանցանքները։ Մեր միակ օրակարգն է՝ սրանց վռնդելը բոլոր հնարավոր միջոցներով»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ