24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունում Արթուրին հարցրել են, թե ում էր ուղղված հայհոյանքը. նա էլ պատասխանել է՝ Ալեն Դելոնին. Տեր– Նակալյան

Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա քիչ անց բաց թողնվել։ Այս մասին հայտնել է միաբանության անդամ Կոնստանտին Տեր– Նակալյանը։

Տեր– Նակալյանի խոսքով՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավարին բերման են ենթարկել սեպտմեմբերի 7–ին  արված մի գրառման համար, որում նա հայհոյանք է գրել։ Տեր– Նակալյանը ենթադրում է, որ ոստիկանությունում մտածել են, որ այն ուղղված է եղել Ալեն Սիմոնյանին։

«Հրավիրել են ոստիկանություն, հարցրել, թե  ում նկատի ունի, Արթուրն ասել է՝ Ալեն Դելոնին եւ նրան բաց են թողել»,– ասաց Կոնստանտին Տեր– Նակալյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ