28 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է լարված. եթե միջոցառումներ չձեռնարկենք, առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք 5930 նոր դեպք. Ռոմելլա Աբովյան

r.thumb

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է լարված, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Վերջին 14 օրվա վերլուծության տվյալներով՝ ունենք 18 տոկոսով դեպքերի աճ, ունենք բարձրացում նաև դրական թեստավորված անձանց մեջ, այն կազմում է 11,1 տոկոս», – ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ աճել է նաև վարակի վերարտադրողականության ցուցանիշը. 7 օրվա տվյալներով՝ 1,2 է։

«Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք մոտավորապես 5930 նոր դեպք։ Այս դեպքերից մոտավորապես 30 տոկոսը կհոսպիտալացվի, իսկ հոսպիտալացվածներրի 3 տոկոսը, ցավոք սրտի, կարող է ունենալ ինտենսիվ թերապիայի կարիք», – ասաց նա։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 1-ի կարգավորումներին՝ Ռոմելլա Աբովյանն ասաց, թե նախատեսվում է տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր կառույցների, պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար 14 օրը մեկը թեստավորման պահանջ սահմանել բացառությամբ պատվաստվածների։

«Հիմնական նպատակն է կանխել վարակի տարածումն ու կանխել ծանր, ծայրահեղ ծանր ու մահվան դեպքերը», – ասաց նա։

ԱՆ ներկայացուցչի խոսքով՝ պատվաստումների առումով ակտիվություն է նկատվում։

«Միայն պատվաստումները կարող են թույլ տալ կառավարել այս վիրուսը», – նշեց նա։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ