20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այն ճանապարհը, որն առաջարկում է այսօրվա իշխանությունը, նշանակում է Հայաստանի թրքացում․ Արմեն Ռուստամյան

Այսքան ծանր հոբելյան երբեք չենք ունեցել, երբ ստիպված ենք փաստել, որ 30 տարի անց անկախության մեր հերոսական անցյալը մի զգալի մասով կորուստ է կրել։ Այսօր ավելի շատ, դժբախտաբար, խոսում ենք կորուստների մասին, քան ձեռքբերումների, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ով գործընկերների հետ այցելել էր Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատագրական և 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։

Նա սթափության կոչ ուղղեց հանրությանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է միաբանվել, համախմբվել և ապացուցել, որ կենսունակ ազգ ենք և տերն ենք մեր նախնիների ձեռքբերումների, կարող ենք վերագտնել մեզ և կերտել նոր հաղթանակներ։

Ռուստամյանը այդ ամենն անհրաժեշտ համարեց հատկապես այն պարագայում, երբ գործող իշխանությունները նախընտրում են առաջ շարժվել թշնամուց խաղաղություն մուրալու տրամաբանությամբ, ինչը Հայաստանը, անխուսափելիորեն, կտանի թրքացման։

«Ամենակարևոր հարցն է, թե մենք հիմա ինչպիսի Հայաստան ենք ուզում։ Այն ճանապարհը, որն առաջարկում են այսօրվա իշխանությունները, իսկապես նշանակում է Հայաստանի թրքացում։ Քիրվայություն անելու ցանկություններով՝ մենք պետք է այստեղ նվաստացած ապրենք։ Հայ ժողովուրդը պետք է սթափվի, հասկանա, որ չպիտի իր պապերի տարածքներում նվաստացած ապրի», – ասաց պատգամավորը։ 

Արմեն Ռուստամյանը երկրում առկա ճգնաժամը հաղթահարելու առաջին նախապայման համարեց պատերազմում պարտության պատճառներն իրատեսորեն գնահատելը։ 

«Իշխանություններն իրենց ոգևորության մեջ փորձում են ներկայացնել, թե իբրև Հայաստանում այլևս ճգնաժամ չկա, ընտրությունները հաղթահարել են ճգնաժամը։ Իրականում բոլորովին այլ իրավիճակ է։ Քանի դեռ չեն գնահատվել պատերազմում պարտության իրական պատճառները, խոսել ճգնաժամի հաղթահարման մասին անիմաստ է։ Ու քանի դեռ չեն գնահատվել այս պարտությունից բխած ծանր հետևանքները, իսկ մենք տեսնում ենք, որ մեզ նորանոր պարտվողական գործընթացներ են պարտադրում, ճգնաժամի հաղթահարման մասին խոսելը մարդկանց թմրեցնելու հերթական փորձն է», – ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ