24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պատիվ ունեմ»-ը պարգևավճարների գումարը կուղղի պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը

Ազգային ժողովում կրկին պարգևավճարներ են բաժանվել. «Պատիվ ունեմ» խմբակցությունն այս թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։

«Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում:

Արցախյան վերջին պատերազմի հետևանքով՝

զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին,

հազարավոր պատերազմի մասնակիցներ մինչ օրս կարիք ունեն որակյալ բժշկական օգնության,

տասնյակ հազարավոր տեղահանվածներ, չունենալով մշտական տանիք և կայուն ապրուստի միջոց, ապավինում են պետության միջոցներից և այլ աղբյուրներից ստացվող սոցիալական օգնություններին,

ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:

Հաշվի առնելով այս ամենը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով, կարծես ոչինչ տեղի չի ունեցել:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը», – ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունն էր հայտարարել, որ այդ գումարից չեն օգտվելու՝ կամ կվերադարձնեն պետական բյուջե, կամ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որևէ ծրագիր։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ