26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Արցախ չմեկնելու պատճառը Ալիևի արգե՞լքն է, ու գերի ընկնելու վա՞խը, թե այլ պատճառներ կան». Արեգնազ Մանուկյան-Ալեն Սիմոնյան բանավեճն ԱԺ-ում

«Պարոն Սիմոնյան, ի դեպ նշեմ՝ հենց նոր հնչում էր այն օրհներգը, որը Դուք այդպես ջանադրաբար փորձում էիք փոխել»,-8-րդ գումարման Ազգային ժողովի սեպտեմբերի 13-ի հերթական նիստի մեկնարկին դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ ԱԺ նախագահը նիստերում գերազանցել է լիազորությունները և կամայականորեն կիրառել ԱԺ կանոնակարգի դրույթները:

«Հուսով եմ՝ հետայսու այդպես չի լինի: Ինչու եմ հուսով, քանի որ ենթադրվում է, որ այն օրերին ինչ-ինչ պատճառներով լարված եք եղել, իսկ հիմա, դատելով համացանցում առկա ձեր ու ձեր ընկերների Միկոնոսյան գերթանկարժեք հանգստի ու դիսկոտեկային ժամանցների կադրերից, լարվածությունն անցած պետք է լինի: Ի դեպ, ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ դուք նշում էիք, որ շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք միայն այդ մասին, բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում, որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա»,-հավելեց Արեգնազ Մանուկյանը:

Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորն ավելի ուշ կրկին անդրադարձավ համացանցում տարածվող տեսանյութի կադրերին՝ այս անգամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվելով. «Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը՝ ավելի ճիշտ այն, ինչ մնացել է ԱՀ-ից, նշում էր անկախության 30 ամյակը: ՀՀ բարձրաստճան որևէ պաշտոնյա՝ այդ թվում դուք, այդ օրը չգնացին Արցախ:

Փոխարենը՝մենք ձեզ ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող ևս երկու պատգամավորի տեսանք հունական կղզում՝ լողափնյա դիսկոտեկում, ուրախ ժամանց անցկացնելիս: Ինչո՞ւ Արցախ մեկնելու փոխարեն նախընտրել եք միկոնոսյան հանգիստը: Արցախ չմեկնելու պատճառը Ալիևի արգե՞լքն է, ու գերի ընկնելու վա՞խը, թե այլ պատճառներ կան

Ի պատասխան՝ ԱԺ նախագահը նկատեց. «Նախևառաջ Արցախ պատվիրակություն մեկնել է, և պատվիրակությունը եղել է բավական ներկայացուցչական. այլ մեկնաբանություն դրա հետ կապված ես չեմ անի: Ինչ վերաբերում է իմ մասնավոր կյանքին և ստերին, ես դրանք չեմ մեկնաբանում»:

«Այստեղ ստելը մի քիչ դժվար է, որովհետև համացնացում կադրերը uական, թե դուք ինչպես եք ուրախ պարում այդ լողափնյա հանսգտավայրում: Եվ դատելով Ձեր եկամուտների հայտարարագրից՝ Դուք և ձեր ընկերները պետք է, որ չկարողանայիք այդքան թանկարժեք տեղում հանգստանալ: Խնդրում եմ ասեք՝ որքա՞ն գումար եք ծախսել Հունաստանում. որպես պետության առաջին երեք պաշտոնյաներից մեկը՝ պարտավոր եք հաշվետու լինել հանրությանը՝ հատկապես երբ տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է ձեր ծախսերը փակել, ինչը հաստատվելու դեպքում՝ ստանում ենք դասական կոռուպցիայի դեպք »,-արձագանքեց Արեգնազ Մանուկյանը:

«Ես իմ մասնավոր կյանքը չեմ մեկնաբանում, ինչպես նաև ստերին և դեղին մամուլին չեմ հետևում և Ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս. վերջիվերջո, Դուք արդեն պատգամավոր եք և Ձեզ խորհուրդ կտամ լրջության և քաղաքական գործչին վայել հարցերով հանդես գալ, այլ ոչ թե փորձել հայտնվել համացանցում իմ անունը օգտագործելու հաշվին»,-պատասխանեց Ալեն Սիմոնյանը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ