29 Հունվարի, Saturday, 2022
KFC

«Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու նպատակով. Արթուր Ղազինյան

4814D211-910B-43AD-B94A-058A2FCE998F

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 21-ին միջոցառում կազմակերպելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարությանը։

««Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու, իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների կիսատ թողած գործը շարունակելու և նրանց զոհողությանը իմաստ և բովանդակություն հաղորդելու նպատակով:

Օր առաջ պետք է ձևակերպել համազգային միասնական օրակարգ, որը պետք է հիմնված լինի մեր պետության հզորացման և կորսված հաղթանակները վերադարձնելու տեսլականի վրա» , – գրել է Ղազինյանը։

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարել է, թե սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն. նվիրված է լինելու զոհերի հիշատակին։

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ