23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը կանգնած է «պարտքի ծուղակի» շեմին, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերին ավելանալու է սոցիալականը․ Վահե Հակոբյան

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խորհրդարանում խոսեց տնտեսության խնդիրների մասին։ Ըստ նա՝ 2020 թվականի «շոկային տարում» տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները մեծ հետք են թողել տնտեսության վրա, տնտեսական ճգնաժամը գումարվել է մինչ այդ առկա քաղաքական ճգնաժամին, իսկ հիմա այդ ամենին շուտով ավելանալու է նաև սոցիալական ճգնաժամը։

«2020 թվականն ամփոփեցինք 7,5 տոկոս տնտեսական անկմամբ և հայտնվեցինք տնտեսական ճգնաժամի մեջ, որը գումարվեց քաղաքականին։ Դրան, հավաստիացնում եմ ձեզ, շուտով միանալու է ևս մեկ ճգնաժամ, դա սոցիալական ճգնաժամն է, որովհետև իշխող քաղաքական ուժը որդեգրել է տնտեսական այսպիսի քաղաքականություն՝ հոգալ ընթացիկ ծախսերը՝ ավելացնելով պետական պարտքը։ Շատ նման է մի իրավիճակի, որ երբ մի ոչ այնքան հեռատես քաղաքացի գնում, վարկ է վերցնում, որ փակի մյուս վարկը, հետո երրորդ վարկն է վերցնում ու այդպես ընկնում է «պարտքի ծուղակի» մեջ։ Մենք հիմա կանգնած ենք այդ շեմին, «պարտքի ծուղակի» շեմին, քանի որ մեր ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը վաղուց անցել է 60 տոկոսանոց շեմը և մոտենում է 70 տոկոսին։ Սրան գումարվում է 5,7 տոկոսանոց գնաճը։ Ասեմ, որ միայն հունիսին արձանագրվել է 6,5 տոկոս գնաճ», – ասաց Հակոբյանը՝ կանխատեսելով, որ այս իրավիճակում Հայաստանը ԱՄՀ-ի չափանիշներով կարող է հայտնվել ռիսկային գոտում, ինչը հղի է մի շարք վտանգներով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ