27 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2022
KFC

Ընդդիմության ներսում կան տարաձայնություններ ԱԺ փոխխոսնակի թեկնածուի վերաբերյալ. Կոնջորյան

untitled_77.thumb

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ սահմանադրական կարգավորումները չխոչընդոտելու համար կապահովի ձայների նվազագույն քանակ, որպեսզի ընդդիմության թեկնածուն ընտրվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, սակայն ընդդիմության մեկ պատգամավոր ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը, ընդդիմությունից նաև պատգամավորներ են եղել, որ դեմ են քվեարկել կամ անվավեր են ճանաչել քվեաթերթիկը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա նաև հայտնեց՝ նախապես տեղյակ են եղել են, որ ընդդիմության մեկ պատգամավոր բացակայելու է և ապահովել են այնքան ձայն, որ ներառի նաև բացակա պատգամավորի քվեն։

«Ես վերահաստատում եմ, որ մեր քվեարկության պատկերը կլինի այնպես, որ եթե ընդդիմությունը դեմ չքվեարկի սեփական թեկնածուին, ապա կլինի 55 կողմ ձայն: Մեր տպավորությամբ՝ ընդդիմության ներսում կան տարաձայնություններ՝ իրենց իսկ թեկնածուի վերաբերյալ, եթե նրանք կհասկանան, որ այդ տարաձայնություններն անհաղթահարելի են, թող դիմեն, մենք, ելնելով կառուցողականության դիրքերից, կապահովենք այնքան ձայներ, որ սահմանադրության կարգավորումները աշխատեն», – ասաց Հայկ Կոնջորյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ