27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տնտեսական սուբյեկտների լարվածությունը կնվազի

Օրերս ՀՀ վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանը բացելով ՀՀ կառավարության հերթական նիստը դիմել է ներկաներին, ներկայացնելով իր մտահոգությունը: Մասնավորապես ՀՀ վարչապետը հիշեցրել է կառավարության մշտական շեշտադրումներից մեկի՝ տնտեսվարողների գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մասին:

Իր խոսքում ՀՀ վարչապետը հավասարեցրել է՝ մակրոտնտեսական վիճակն եւ հարկային վարչարարությունը, տեղական հայրենական արտադրողների տեսակետից, եւ կարեւորել է պետության օպտիմալ միջամտությունը՝ տնտեսվարողների աշխատանքային գործունեությանը: Այդ նպատակով հանձնարարել է՝ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի ստուգումներ իրականացնել միայն վարչապետի թույլատվությամբ:

ՀՀ հարկային մարմինների համար օպերատիվ հետախուզական գործունեության նպատակն է՝ հարկային օրենսդրության խախտումների նախազգուշացումը, հայտնաբերումը, կանխումն եւ բացահայտումը:

ՀՀ օրենսդրության համաձայն բացի հարկային մարմիններից, օպերատիվ հետախուզական միջոցառումներ կարող են իրականացնել՝ ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, մաքսային մարմինները:

Հարկային մարմիններն իրավունք ունեն կիրառել օպերատիվ հետախուզման հետեւյալ տեսակները՝ օպերատիվ հարցում, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում, համեմատական հետազոտումների նմուշների հավաքում, հսկիչ գնում, վերահսկելի մատակարարում եւ գնում, իրերի եւ փաստաթղթերի հետազոտում, արտաքին դիտում, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների հետազոտում, օպերատիվ ներդրում, օպերատիվ փորձարարություն:

Ընդհանուր առմամբ տվյալ հանձնարարականը դրական ազդեցություն կունենա տնտեսվարող սուբյեկտների վրա եւ կնվազեցնի լարվածությունը տնտեսվարող սուբյեկտների շրջանում, քանի որ տնտեսվարող սուբյեկտների մեծամասնությունը չունի բավարար իրավական գիտելիքներ:

Բացի օպերատիվ հետախուզական միջոցառումներից ՀՀ հարկային մարմինները կարող են իրականացնել ստուգումներ, սակայն մինչ այդ պարտավոր են տեղեկացնել տնտեսվարող սուբյեկտին ստուգման մասին: ՀՀ հարկային մարմինների կողմից ստուգումներն իրականացվում են հետեւյալ հաճախականությամբ՝ բարձ ռիսկայնության տնտեսվարողների մոտ՝ ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ, միջին ռիսկայնության տնտեսվարողների մոտ՝ ոչ ավելի հաճախ քան 3 տարին 1 անգամ, ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ՝ ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:

ՀՀ կառավարությունը ստուգումների մասով էլ պետք է սահմանափակումներ մտցնի, մասնավորապես պետք է հանվեն՝ հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձ իրականացնելուց առաջ տնտեսվարողների մոտ կատարվող ստուգումները: Քանի որ գերավճարների հետեւանքով փողը դուրս է գալիս տնտեսությունից այսինքն սառեցվում է, որի հետեւանքով դանդաղում է տնտեսական աճը, իսկ կառավարությունը չի կարող այդ գումարներն օգտագործել, քանի որ գնաճի տեմպերը կարագանան:

Հայկ Մարտիրոսյան, տնտեսագետ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ