18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաքվի դատարանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը Ադրբեջանում «դիվերսանտ» համարվող ևս 13 հայ ռազմագերիների դատապարտել է 6 տարվա ազատազրկման, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը:

Նշվում է, որ խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն։

Այսպես, ազատազրկման են դատապարտել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանին, Գուրգեն Հովհաննեսի Ղոլյանին, Հրայր Սերյոժայի Թադեւոսյանին, Վաղարշակ Մերուժանի Մալոյանին, Սասուն Սեյրանի Եղիազարյանին, Արսեն Արայիկի Վարդանյանին, Վահագն Էդիկի Բեհրեկյանին, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանին, Արման Վազգենի Դիլանյանին, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանին, Վելս Կարապետի Անբարդանյանին, Անդրանիկ Վազգենի Միքայելյանին, Ֆելիքս Արշակի Գրիգորյանին:

Հիշեցնենք, նախօրեին նման դատավճիռ էր կայացվել հայ զինվորականների մեկ այլ խմբի նկատմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ