20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում, նա էլ թող գնա կապիտուլյանտի հետ համագործակցի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում, նա էլ թող գնա կապիտուլյանտի հետ համագործակցի ։
Բանակը գլխատողի, եկեղեցին վարկաբեկողի, Շուշին ու Հադրութը ,Դադիվանքը հանձնողի, թուրքի առաջ «ծնկի եկողի» հետ ի՞նչ համագործակցություն, հանուն ինչի՞ . պաշտոնի՞ , թե՞ «30 արծաթի»։
 
Քաղաքական «ղազագիր» կնքողների պակաս չի եղել նախկինում, չկա նաեւ այսօր։
Ոմանք ասում են ՝ հանուն Հայաստանի պետք է համագործակցել։
 
Իսկ Հայաստանի շահը պահանջում է կապիտուլյանտներից ազատում։
Երբեք մի խառնեք հայրենիքի ու իշխանության շահը։
Դրանք շատ հաճախ հակասում են իրար։
 
Հ.Գ. Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
Գարեգին Նժդեհ»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ