16 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

«Փաստորեն՝ Երևանը դիմել է Բաքվին Հայաստան–Վրաստան–Ադրբեջան–Ռուսաստան լոգիստիկայից օգտվելու համար․ Սա՞ է ձեր ապաշրջափակումը․․․ Ձգեք գոտիները

F867F7A5-E467-4886-8C29-D613CF60EB20

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Փաստորեն՝ Երևանը դիմել է Բաքվին Հայաստան–Վրաստան–Ադրբեջան–Ռուսաստան լոգիստիկայից օգտվելու համար։ Սա՞ է ձեր ապաշրջափակումը, հանուն որի կոտրեցիք պետության ողնաշարը։ Նոյեմբերյան կապիտուլյացիայից հետո գեթ մեկ անգամ չխոսեցիք Հայաստանի համար առավել նպատակահարմար երթուղու՝ Իջևան–Ղազախի մասին։ Դրա փոխարեն առաջ էիք տանում «Նախիջևանով Ռուսաստան» անհեթեթ թեզը։ Բայց առավելագույնը, ինչին կարողացաք հավակնել, երրորդ երկրով Ռուսաստանի հետ կապ հաստատելն է

Հիմա էլ, թե՝ Ադրբեջանը ճանապարհ չի տրամադրում Հայաստանին։ Իսկ ինչո՞ւ պետք է տրամադրի։

Լավ, ինչքա՞ն կարելի է անտեսել աշխարհաքաղաքականության բազային օրենքները:

 

Եթե դեռ չեք հասկացել, թե ինչ է տեղի ունենում, ապա տեղեկացնեմ, որ մենք խայտառակ կերպով պարտվում ենք հիբրիդային պատերազմի բոլոր ճակատներում։ Թշնամու առանցքային խնդիրն է Հայաստանի հաղորդակցային ու տնտեսական պարալիզացումը, բացարձակ սնանկացումն ու, որպես արդյունք, սուբյեկտության վերացումը:
Ուստի Հայաստանի տրանսպորտային բլոկադան դեռ շարունակվելու է: Մի բան էլ խորանալու է։

Ձգեք գոտիները»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ