19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտակերտը 28 տարի ազատ է. Շուշան Պետրոսյան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
 
«Մարտակերտը 28 տարի է …ազատ է !!!
 
Այսօր,ավաղ,առանց Թալիշի, Մատաղիսի, Նոր Մարաղայի, Հայկաջուրի, Կարմիրավանի…
Շնորհավորում եմ բոլո՛ր մարտակերտցիներին, իմ սիրելիներին, որ պատերազմի օրերին խաղաղ ու ապահով Երևանում էին, բայց բոլորի ուշքն ու միտքն այնտեղ էր, Արցախում, Մարտակերտում, ամուսինների, եղբայրների, որդոց մոտ ու պատերազմի ավարտին, երբ կապիտուլյանտը հանձնեց Արցախը, անգամ այդ անորոշ իրավիճակում , մի օր ավել չմնացին… (ձեր հերն եմ անիծել , այ ուսապարկեր ու գլխարկներ, սա է ոգին!)
Շնորհավորում եմ բոլո՛ր հայորդիներին, ովքեր դաժան մարտերի բովում պահեցին Մարտակերտը!
Փառք ու պատիվ բոլոր նրանց, որ երկնքում են!
Փառք ու պատիվ բոլորին ,որ կա՛ն ու ապրու՛մ են մեր կողքին իրենց հաղթանակած լռությամբ, իրենց վիրավոր արժանապատվությամբ!
 
1992 թվականի հուլիսի 4-ին, ԽՄՀՄ 4-րդ բանակի աջակցությամբ հակառակորդը լայնածավալ մարտական գործողությունների արդյունքում գրավեց Մարտակերտը։ Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու Պաշտպանության շտաբները, 5-րդ կամավորական բրիգադը Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ,
ՀՀ կամավորական ջոկատները 1993 թվականի հունիսի 12-ին ձեռնարկեցին Մարտակերտի և շրջանի բնակավայրերի ազատագրման խոշորամասշտաբ ռազմական գործողությունները և 1993 թվականի հունիսի 28-ին ազատագրեցին շրջանը։ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են 5, «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով՝ 40 ազատամարտիկ, հիմա ավելի շատերը… երանի ուղղակի լինեյին։
Զոհվել է 134 ազատամարտիկ, հիմա ավելի շատերը, երանի մնային…
Պատիվ ունեմ!
 
Մարտակերտը 28 տարի ազատ է!!!
Տղերքը… չէ, տղերքը ետ չեն գա…
Մարտակերտը մի օր ամբողջական է լինելու, որովհետև տղերքը իզուր չեն երկնքում ու չարը հարատև չի!
Մարտակերտս, իմս …»:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ