29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հունիսի 20-ին մեր հասարակության ստվար հատված այսպիսի մի որոշում կայացրեց՝ դատապարտելով նաև մնացածին և Հայաստանի Հանրապետությանը պատմական մահվան. Աշոտյան

142310265_3602529116502691_8770340878947395604_n
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Գիտությանը դեռ հայտնի չէ, թե ինչու՞ են կետերը զանգվածաբար և հոժարակամ նետվում ափերին՝ դատապարտվելով տանջալից մահվան՝ ջրազրկումից և սեփական մարմնի քաշի ծանրությունից:
Վարկածները տարբեր են՝ օվկիանոսի աղտոտումից մինչև ծերացում:
Հունիսի 20-ին մեր հասարակության ստվար հատված այսպիսի մի որոշում կայացրեց՝ դատապարտելով նաև մնացածին և Հայաստանի Հանրապետությանը պատմական մահվան:
 
Սրա իրական, խորքային պատճառները նույնպես դեռ պետք է ուսումնասիրվեն:
Մնում է նաև պարզել, թե արդյո՞ք կհաջողվի փրկել գոնե մի մասին, վերադարձնելով նրանց նորմալ բնական վիճակի՝ “ջրի” մեջ, թե 4 500 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը այլևս դատապարտված է մահանալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա սեփական սխալների, բարդույթների, միֆերի և ապրածի ծանրության տակ»:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ