27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը իրագործելու միակ եղանակը մանդատներից հրաժարվելն է. Տիգրան Աթանեսյան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը կապիտուլյանտից ազատվելն էր, ինչը անհնարինա, եթե այդ դաշինքները դառնում են խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմություն, հետևապես, իրենց առաքելությունը իրագործելու միակ եղանակը մանդատներից հրաժարվելն է, ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: 

Նա ընդգծել է, որ, ըստ մեր օրենսդրության, խորհրդարանը չի կարող չունենալ ընդդիմություն: 

«Մանդատներից հրաժարվելու դեպքում, դրանք չեն կարող փոխանցվել 4-րդ կամ 5-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերին:  Առաջանում է սահմանադրական ճգնաժամ, որի լուծումը Սահմանադրությամբ նախատեսված չէ: Ազգային օրակարգի պահպանման համար այդ ճգնաժամը կունենա մեծ նշանակություն: Մանդատ վերցնելը միայն կօգնի կապիտուլյանտին մինչև վերջ հասցնել իր ազգակործան ծրագիրը», – նշել է Աթանեսյանը:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ