26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔՊ-ականները փորձում են շտկել իրավիճակը․ «Դեժավյու»

Կեսօրից հետո ՔՊ-ական պատգամավորները անցել են գործի. Ըստ մեր ՔՊ-ական աղբյուրի՝ ՔՊ շտաբի պետերի տված ցուցակների և փաստացի տեղամասեր ներկայացածների քանակների տարբերությունը մեծ զայրույթ է առաջացրել։ Այս մասին հայտնում է «Դեժավյու» թելեգրամյան ալիքը։

«Մասնավորապես՝ տեղեկություն տարածվեց, որ հայտնի «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանը Ճամբարակի տարածքում մտնում է տեղամասեր, ահաբեկում ընտրողներին, գոռգոռում է՝ «Ո՞նց, մեզ չե՛ք ընտրում։ Մենք ստացանք նաև տեսանյութ, որտեղ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է, մտնում տեղամասեր, ահաբեկում է հերթերում կանգնած ընտրողներին, որ իրենց քվեն տան ՔՊ-ին։ Շիրակի մարզում Կարեն Սարուխանյանն է, հերթով մտնում տեղամասեր, հայհոյում ՔՊ շտաբների ակտիվիստներին, ասելով՝ «բա մե՞ր ընտրողները ու՞ր են, արա»։ Սպառնում է, որ «վերևներից» տեղյակ են, դժգոհ են։

Ալեն Սիմոնյանն ավելի ցիվիլ է փորձում իրավիճակը շտկել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ Ալենը մոտենում է իր թաղամասի ծանոթներին, փորձում է սիրալիր կերպով փոխել վերաբերմունքը, հումորային ոճով հարցնում՝ «կա՛ չէ՞, ապագա»։ Շուտով կլինեն այլ մանրամասներ ևս»,-նշել է ալիքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ