27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետք է ձեռքներիս դագանակ ունենանք, որ ով մուրճով գա, դագանակով գլխին տանք, ուրիշ ձև չկա. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Էդ մարդը, ներողություն, չմարդը, բացահայտ ասում է, որ եթե ինքը 60 տոկոս չտանի, ապա խնդիրներ են առաջանալու: Այս մասին քարոզարշավի ժամանակ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հիմա ինքն ինչ ուզում, անում է: Տեսնո՞ւմ եք, չէ՞, ձեռքին ինչ է: Երեւի ուզում է ինչ-որ մի անգամ ձեռքին վերցնեն, գլխին տան, որ հասկանա ինչ է: Էդ ո՞ւմ համար է նախատեսում:

Հիմա ամեն ինչ տեսանք, տեսանք պարտություն, տեսանք հազարավոր երիտասարդների մահ, տակն ի՞նչ է մնացել, տակը մնացել է մի հատ քաղաքացիական պատերազմ: Երեւի մնացել է էդ մեկը, դա էլ թող ցույց տա, որպեսզի ընդհանրապես մեր արժանապատվությունը կհասնի զրոյի: Բայց մենք պատրաստ պետք է լինենք դրան դիմակայելու: Ես հանդիպումներից մեկի ժամանակ ասել եմ, որ մենք իր պողպատյա հեղափոխությանը պետք է դեմ տանք ավելի կարծր նյութից պատրաստված վահան, ձեռքներիս էլ դագանակ ունենանք, որպեսզի ով որ մուրճը ձեռքին գա, դագանակով գլխին տանք, ուրիշ ձեւ չկա, ի՞նչ անենք»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ