27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔՊ-ն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների․ Ընտրությունների վերահսկման կոմիտե

Ընտրությունների վերահսկման կոմիտեի դիտարկումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների։

Մենք այդ գործընթացը համարում ենք երեխաների իրավունքներին հակասող ու հակաիրավական և խնդրին հրավիրում ենք ինչպես իրավասու պետական ու հասարակական, այնպես էլ միջազգային կառույցների ուշադրությունը։

Երեխաների իրավունքները երաշխավորող միջազգային փաստաթղթերը կարևորում են քաղաքական բովանդակություն ունեցող գործընթացներին երեխայի մասնակցության «տեղեկացված լինելու» սկզբունքը։ Այն ենթադրում, որ երեխան, մասնավորապես, գիտակցում է (1) որոշակի գործընթացներին իր մասնակցության նպատակը, (2) ում կողմից է կայացվել իր մասնակցության վերաբերյալ որոշումը և ինչու, (3) իր դերակատարությունը բովանդակային, այլ ոչ թե ձևական առումով: Նույն միջազգային փաստաթղթերն անընդունելի են համարում երեխաների՝ որոշակի գործընթացներին մասնակցության այնպիսի դրսեւորումներ, երբ երեխան մասնակից է դառնում մի գործընթացի, որի էությունն ու նպատակը չի գիտակցում, կամ երբ երեխաները մեծահասակների կողմից ներգրավվում են ոչ թե այն պատճառով, որ խնդիրն առնչվում է նրանց շահերին, այլ այդպիսով ապահովվում է խնդրի ցուցադրականությունը։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ