26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բուրժուակա՞ն, սոցիալիստակա՞ն, թե՞ անհաջող հեղափոխություն

Նախօրեին հայտնի դարձավ, որ համաժողովրդական շարժմանը, որը նախաձեռնել էին ոչ իշխանական ուժերը, միացել է նաև Հայաստանի Սոցիալիստական կուսակցությունը:

Ստացվում է, որ հեղափոխության նախապես շրջանառվող՝ «բուրժուա-դեմոկրատական» ձևակերպումը հարկավոր է վերաձևակեպել՝ դարձնելով «սոցիալիստական»:

Իրականում, եթե խնդրին նայենք ավելի խորքային կտրվածքով, բացերն ու արհեստականությունը չափազանց շատ են:

Նախ, հեղափոխությունը օդում հնչեցված կատեգորիա չէ, երբ ուղղակի հայտարարավում է այդ մասին (նշենք, որ մարդկության պատմության մեջ տեղի ունեցած հարյուրավոր հեղափոխություններն ընդհանրապես կատարվել են գաղտնի՝ բացահայտվել գործով):

Հեղափոխությունը որպես քաղաքական գործընթաց հայտնի էր դեռևս Հին Եգիպտոսում և անտիկ Հունաստանում, ավելի ընդգծված  ձևով արտահայտվեց ու զարգացավ Հռոմում:

Ցանկացած հեղափոխություն, անկախ այն հանգամանքին, թե որտեղ է կատարվում և ում կողմից, սաղմնային վիճակից պետք է ունենա հստակ ամրագրված գաղափարախոսություն, յուրաքանչյուր հեղափոխական պետք է իմանա իր կատարելիք քայլերի հաջորդականությունը, ժամանակակից մեթոդիկայով ասած՝ «ճանապարհային քարտեզը»:

Հեղափոխությունները ծնվում են որոշակի թելադրող հանգամանքներից ու ստեղծված իրավիճակներից, որոշակի սուբլիմացիոն ժամանակահատվածում:

Անդրադառնալով հայ իրականությանը տեսնում ենք մի պատկեր. լիբերալ, թե պահպանողական, դեմոկրատ, թե արմատական, այս բոլորը զուտ ձևական ձևակերպումներ են դառնում ՀՀ քաղաքական դաշտում, բոլորը դառնում են հավասար ու համագաղափարակից ուժեր:

Նախօրեի հանդիպումից հայտնի դարձավ, որ սոցիալիստները և ԲՀԿ-ն ունեն ընդհանուր մոտեցումներ, ավելին՝ նրանք ունեն ընդհանուր անելիքներ, նույնիսկ գաղափարակից ուժեր են:

Սրանք բացառապես նոր տեսական ուղղություն են մտցնում քաղաքագիտության մեջ՝ «սոցիալիզմ-կապիտալիզմի» քաղաքական հոսանք:

Ընդգծելով հանդիպման կարևորությունը, ԲՀԿ ղեկավարը շեշտեց, որ Եռյակի ձևաչափից դուրս կան շատ արտախորհրդարանական  «ակտիվ» ուժեր, որոնց հետ իրենք համագործակցում են (Ազգային Անվտանգություն կուսակցությունը, Առաքելությունը, Ազգային համաձայնություն (Նուռ), Ժողովրդական կուսակցությունը, իսկ թե ինչպիսի չափման ցուցանիշներով է ԲՀԿ-ն չափել Գառնիկ Իսագուլյանի և Արամ Հարությունյանի ՕԳԳ-ն դժվար է պատկերացնել):

Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն այլևս իր ձեռքն է վերցրել Եռյակի ղեկը, և միահեծան կերպով թելադրում է խաղի իր կանոնները: Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքական ու միաժամանակ զարմանալի է Տեր-Պետրոսյանի պասիվությունը: Խորհրդավոր այս լռությանը, ըստ էության, հաջորդելու է «ժայթքման» էֆեկտը: Տպավորիչ տեսարան կստեղծվի, երբ հանրահավաքներից մեկի ժամանակ մեկ հարթակում՝ կողք կողքի կանգնեն Տեր-Պետրոսյանը, Կարապետիչն ու Րաֆֆին՝ շրջապատված սոցիալիզմի դրոշակակիրներով, և այս բոլորի կազմակերպիչն ու հովանավորը լինի ԲՀԿ-ն:

Հ.Գ. Թոմաս Մակոլեյ. «Ցանկացած դարաշրջանում մարդկային ցեղի ամենաչարանենգ ներկայացուցիչներին պետք է որոնել ժողովրդական առաջնորդների մեջ»:

Տ. Կ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ