19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հիմա էլ ինձ հողերը չտալու մեջ են մեղադրում». Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Լոռու մարզում։

Սպիտակ քաղաքում նա անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը։

«Ես ինչքան հետևել եմ արձագանքներին՝ հանրությունը մի փոքր տարակուսած է, նրանք հարց են տալիս, ասում են՝ հիմա չհասկացանք Սարգսյանն ուզում էր վնա՞ս, թե՞ օգուտ տա։ Այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին ու ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին յոթ ամսվա ընթացքում մենք արել ենք. ինչի՞ մասին է այդ պատմությունը, նրա մասին, որ 2018 թվականի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ես ժառանգել եմ դեֆորմացված վիճակում ու որն է եղել ամենակարևոր պրոբլեմը, եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների ու կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը», – ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել, այլ տեղի է ունեցել շատ ավելի վաղ։

Նա հայտարարեց, թե ապրիլյան պատերազմով լրջացավ «տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը»։

«Եվ մենք 2018-ին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ որ սեղանի վրա դրված է եղել «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը, շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները ու միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ 5+2 բանաձև գոյություն չի ունեցել։

«Այդ երկուսը այն պահեստային հատվածն էր, որով այս տարբերակը պետք է ֆորմալ առումով զիջվեր հետագայում այդ լուծումն Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու համար», – ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց՝ զոհերի արյունը Ռոբերտ Քոչարյանը վաճառել է սեփական իշխանության դիմաց։

«Ղարաբաղ՝ իշխանության դիմաց բանաձևը գործի դրվեց 1998 թվականին», – ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե այդ ձայնագրությունը հրապարակում են, մոռանում են պատասխանել մի հարցի՝ «բա ի՞նչ եղավ, որ Դուբայում 5 միլիարդ դոլարով հողերը ծախել է, ի՞նչ եղավ այդ թեման»։
«Հիմա էլ հակառակի մեջ են մեղադրում, հիմա էլ հողերը չտալու մեջ են մեղադրում», – ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ