27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

՛՛Սա արդեն վերջն է՛՛. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:

Ուռճացված ցուցակները եւս խնդրահարույց են: Պահանջնե­րից մեկն էլ վերաբերում է քվե­արկված ցուցակների հրապա­րակմանը: Բայց, չգիտես ինչու, իշխանության եւ ԿԸՀ-ի մոտեցու­մը խիստ բացասական է. ինչո՞ւ չեք համաձայնում այդ կետին, եթե իսկապես այդ ցուցակները կեղծված չեն:

 Այն հրապարակայնությունը, որ ապահովված է մեզ մոտ, ես չեմ հանդիպել որեւէ երկրում, երբ ընտրողների ցուցակը համապե­տական ընտրություններից 40 օր առաջ ներբեռնման հնարավորու­թյուն թույլ տա… էս տեսակ հրա­պարակայնություն չկա ոչ մի տեղ: Սա հնարավորություն է, որ ծանոթանան ցուցակին, եւ եթե հայտնաբերվում են թերություն­ներ, անձինք, ովքեր հաշվառված են այս կամ այն բնակարանի վրա, ստուգելու հնարավորու­թյուն կա: Այսօր մեր ցուցակները բերված են առավելագույն ճշգր­տության: Խնդիրն այլ է, թե ինչ սկզբունքով են կազմվում:

 

 Կարելի՞ է Ձեր կարծիքը հա­մարել իշխանության կարծիքը եւ ասել, որ այդ կետը չի իրա­գործվի:

 Ես ընդամենը ներկայացրի իմ կարծիքը, որը համընկնում է եվրոպական փորձագետների տեսակետների հետ:

 Կա՞ն երկրներ, որտեղ հրա­պարակվում են ցուցակները:

 Ոչ, ոչ մի տեղ ցուցակը չի հրապարակվում: Ցուցակների հրապարակումն արդեն վերջն է, իմ կարծիքով’ ամբողջ խնդիրը պիտի լինի այստեղ’ արդյոք հնա­րավո՞ր է ավելի կատարյալ դարձնել վերահսկողական մե­խանիզմները մինչեւ քվեարկու­թյան պահը:

 Բացարձակ համամասնա­կան ընտրակարգին անցումն արդյոք անկախ պատգամավոր­ների մասով խնդրահարույց չէ՞:

 Իմ ասած այն արգումենտնե­րը, որ տեսական գրականության մեջ նշվում են հօգուտ համամաս­նական ընտրակարգի, եւս ներ­կայացվում է արգումենտ, որ դրանով կարող է առաջանալ խո­չընդոտ անկախ պատգամավոր­ների համար: Հակափաստարկների կողմնակիցներն էլ ներկա­յացնում են այն հանգամանքը, որ պետական իշխանության մար­մինների ձեւավորումը կուսակ­ցական խնդիր է’ ըստ էության: Երկուսն էլ ունեն:

Շարունակությունը ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ