28 Հունվարի, Ուրբաթ, 2022
KFC

Ես ձեր խոստացած ապագան…Արտակ Զաքարյան

artak4
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Երջանիկ անհատ.
 
դրանք այն հայերն են, ովքեր թքած ունեն Արցախի ու Հայաստանի վրա։ Իրենց համար մեկ է, ո՞վ, որտե՞ղ ու ինչպե՞ս զոհվեց, ո՞վ դավաճանեց, ո՞վ հայրենազրկվեց, ու՞մ տուն ու տեղը մնաց թուրքին։ Վեջները չէ, որ պետությունը կործանվում է։ Նրանք պատրաստ են թուրքին տրվել մինչև վերջ, նիկոլի ոտի տակի պոլի շոր դառնալ՝ միայն «նախկինները» չգան։
Հոգատար հանրություն.
 
Դա այն հանրությունն է, որին պառակտում են, թունավորում և մանիպուլյացնում, որ չհասկանա թե ինչպես են իրեն վերացնում։ Դա այն հանրությունն է, որտեղ մտածում են Արցախը թող արցախցիները պահեն, Սյունիքը՝ սյունեցիները, Գեղարքունիքը՝ գեղարքունիքցիները և այլն։ Դա այն հանրությունն է, որտեղ բավական մասը, հանուն երկու կոպեկի, պատրաստ է դիմացինի կոկորդը կրծել։ Իսկ եթե պետք լինի՝ նաև հանդուրժել դավաճանությունը։
Դա այն հանրությունն է, որի մի զգալի հատված չի ամաչում իր ողբերգության ու անբարոյականության համար, և չի զգում կողքինի ցավն ու վիշտը։
 
Հզոր պետություն.
 
Դա այն պետությունն է, որի սահմանները նույնիսկ զինված ու առանց կրակելու կարող են հատել և դուրս չգալ։ Դա այն պետությունն է, որի բանակից թշնամին կարող է զինծառայողներ գերևարվել։ Դա այն պետությունն է, որը քանդում է իրեն պաշտպանող բանակը և կրկնակի վարձատրում իր դավաճան իշխանությանն ու այդ դավաճանների անդորրը հսկող ոստիկաններին։ Դա այն պետությունն է, որի բարձրաստիճան սպայակազմը չի ամաչում, որ ունի դավաճան ռազմաքաղաքական ղեկավարություն։
Արդյոք սա՞ էինք մենք, հայերս ցանկանում։ Իհարկե ո՛չ։
2018թ-ին մեզ սարկազմով հարցնում էին՝ «Մտահո՞գ ես»։ Այո՛, մտահոգ էինք, որովհետև հենց սրանից էինք վախենում։ Բայց դրանով հանդերձ՝ չէինք պատկերացնում, որ իշխանափոխությունը կվերածվի ազգակործան հայրենադավության։
Այսքանից հետո «Ապագա կա՞ ապագա»։
 
Ես ձեր խոստացած ապագան…
#Պատիվունեմ դաշինքի հետ, արժանապատիվ ապագա կգտնեք։
 
Որպեսզի մեջքներդ ուղղեք, գործ անեք ու ապրեք»։
KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ