26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դաշնակցական պատգամավորը բանակցում է իշխանությունների հետ. Հրապարակ

ՀՅԴ-ում հետաքրքիր զարգացումներ են ընթանում. ղարաբադյան-հայաստանյան կառույցների միջեւ առկա խնդիրները դեռ չմարած`ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում: Աժ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը սեպարատ, առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ` Թալինի քաղաքապետի ընտրություններում իր “բաջանաղին”` Տիգրան Հարությունյանին քաղաքապետ դարձնելու համար: Թեմային անդրադարձել է “Հրապարակ”-ը:

Տ. Հարությունյանը Թալինի Շղարշիկ գյուղից է, երկար ժամանակ Սամարայում զբաղվել է բիզնեսով, Հայաստան է վերադարձել 2006-ին եւ Թալինում հիմնել տեխսպասարկման պարկ: Արծվիկ Մինասյանը, ըստ թերթի աղբյուրների, փորձել է հանդիպել Գագիկ Ծառուկյանին` նրա “դաբրոն” ստանալու համար, ինչպես նաեւ “բանակցել” Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որ նրան դարձնի կոնսենսուսային թեկնածու: Սակայն ՀՀԿ-ն մտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ տեղական կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանին: Թալինի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 5-ին: Թերթը հիշեցնում է, որ Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը դարձել է Աժ պատգամավոր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ