19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրապետականի ամենամեծ սխալը եղել է իր շարքերում ապագա «թռնողների» ընդգրկումը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մաքրել Հայաստանը կապիտուլյանտից՝ ահա մեր առաջնային խնդիրը։
Մարդ սխալական է, իսկ քաղաքական գործիչը՝ առավել եւս։
Կան ներելի եւ մահացու մեղքեր ու սխալներ։
Ամենամեծ սխալներից է թուրքերի «դուդուկի տակ պարելն» ու ժողովրդին
բաժանել «սեւերի եւ սպիտակների»։
 
Աններելի մեղք է պարտություն բերել ու հպարտանալ այդ պարտությամբ, 5.000 նահատակի պատճառ դառնալ,Հայրենիք հանձնել ու այս ամենից հետո լկտիաբար «զառանցել»։
Այո,մենք էլ ենք սխալական ,բայց անբարոյականություն է թուրքին հաղթած «նախկիններին» համեմատել թուրքի առաջ «ծնկի եկած» կապիտուլյանտի հետ։
 
Իսկ ո՞րն է եղել մեր գլխավոր սխալը։
Հանրապետականի ամենամեծ սխալը եղել է իր շարքերում ապագա «թռնողների» ընդգրկումը, որոնք առաջնորդվել են՝«ով էշ, ես փալան» սկզբունքով։
Իսկ ամենամեծ ձեռքբերումը՝ սկզբունքային ,պայքարող ու չնահանջող գործիչների եւ թիմի առկայությունն է։
Պատմությունն ամեն մեկիս կտա իր արժանի գնահատականը։
Շատ բաներ անցողիկ են,իսկ մնայուն են միայն Աստված եւ Հայրենիք։
Մաքրել Հայաստանը կապիտուլյանտներից ՝ ահա մեր առաջնային խնդիրը»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ