26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ճիշտ կլիներ, որ Արա Այվազյանն ասեր թե պետական շահին ու ինքնիշխանությանը կապիտուլյանտն ինչպե՞ս է վտանգում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Արա Այվազյանի ու Գագիկ Ղալեչյանի նման փորձառու դիվանագետների հրաժարականը հերթական անգամ ապացուցում է, որ կապիտուլյանտը հակահայկական լուծումների է գնում։
Սա ասում եմ որպես նախկին պետական պաշտոնյա, ով անձամբ այդ դիվանագետների պետականամետ աշխատանքը տեսել է դեռ նրանց դեսպան աշխատած ժամանակահատվածում։
 
Ազգային ողնաշար ունեցող մարդը կապիտուլյանտի հետ չի կարող երկար աշխատել։
Ուշ թե շուտ նա հասկանալու է,որ հողատուն ազգակործան պատուհաս է ու կապիտիւլյանտ։
 
Հ.Գ. Կարծում եմ ճիշտ կլիներ, որ Արա Այվազյանն ասեր թե պետական շահին ու ինքնիշխանությանը կապիտուլյանտն ինչպե՞ս է վտանգում»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ