26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լոնդոնում կպաշտպանեն Հայաստանի պատիվը

Ինչպես տեղեկացանք Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքից, Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն

 

Ազատ ոճի ըմբիշներՄիհրան Ջաբուրյանը / 55 կգ / , Դավիթ Սաֆարյանը / 66 կգ /, Հաջիմուրադ Նուրմուհամեդովը / 84 կգ /,

Հունահռոմեական ոճի ըմբշներ  Հովհաննես Վարդերեսյանը / 66 կգ /, Արսեն Ջուլֆալակյանը / 74 կգ /, Արթուր Ալեքսանյանը / 96 կգ /, գերծանրքաշային Յուրի Պատրիկեեւը,

Ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանը / 60 կգ /, Արմեն Նազարյանը / 66 կգ /,

Լողորդներ Միքայել Քոլոյանը, Անահիտ Բարսեղյանը,

Հրաձիգ Նորայր Բախտամյանը,

Բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը / 75 կգ /,

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը,

Թաեքվոնդոիստ Արման Երեմյանը / 80 կգ /, նիզականետորդներ Մելիք Ջանոյանը, Քրիստինե Հարությունյանը, հեռացատկորդներ Վարդան Փահլեեւանյանը, Արսեն Սարգսյանը եւ չորս տղամարդ ու երկու կին ծանրորդ ,որոնց անուններն ու քաշային կարգերը մարզաձեւի հանրապետական ֆեդերացիան կհրապարակի  հուլիսի 12 –ին:

Տղամարդ ծանրորդները Լոնդոն կմեկնեն նաեւ մեկ պահեստայինով` 69 կգ քաշային կարգում : Հնարավոր է նաեւ ,որ նշված մարզիկների շարքը համալրեն եւս երկու աթլետներ : Նախատեսված է վազորդուհի Ամալյա Շառոյանի մասնակցությունը Սանկտ Պետերպուրգում կայանալիք միջազգային մրցաշարում եւ ՌԴ բաց առաջնությունում, իսկ գյումրեցի Սեւակ Եղիկյանը ուղեգրի համար կպայքարի Իսպանիայում  հուլիսի 5 –ին կայանալիք մարաթոնյան վազքում: Ընդհանրապես աթլետների վարկանիշային մրցումները իրար կհաջորդեն մինչեւ հուլիսի 18–ը :

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ