25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խեցգետինը ֆուտբոլին խանգարում է, բայց գարեջուր կարելի է. քաղաքական գործիչները`Եվրո–2012-ի մասին

Եվրո-2012-ի ինտրիգը կլուծվի այս կիրակի՝ հուլիսի 1-ին: Եվրոպայի առաջնության եզրափակիչը հեռուստաէկրաններին կգամի հազարավոր ֆուտբոլասերների: 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում ուժերը կչափեն  Իսպանիայի և Իտալիայի հավաքականները: Մինչ Պորտուգալիայի եւ Գերմանիայի հավաքականների երկրպագուներն իրենց սիրելի թիմերի պարտությունն են մարսում, իսկ Իսպանիայի ու Իտալիայի հավաքականների երկրպագումներն անհամբեր սպասում մեծ խաղին, Henaran.am-ը Եվրո-2012-ի շուրջ զրուցել է ֆուտբոլասեր քաղաքական գործիչների հետ: Եվ այսպես, ո՞ւմ են երկրպագում,  ի՞նչ միջավայրում են սիրում ֆուտբոլ նայել քաղաքական այրերը եւ ի՞նչ էմոցիոնալ դրսեւորումներ են ունենում խաղի ընթացքում:

“Պորտուգալիա –Իսպանիա կիսաեզրափակչում երկրպագում էի Պորտուգալիային, բայց ցավոք սրտի, Պորտուգալիան տասնմեկ մետրանոցներով պարտվեց, իսկ Իտալիա –Գերմանիա խաղում այն քիչ ֆուտբոլասերներից էի , որ հրապարակավ հայտարարեց, որ Իտալիան հաղթելուն է: Հիմա էլ հայտարարում եմ, որ Իտալիան  չեմպիոն է դառնալու` հաղթելով եզրափակչում Իսպանիային”,-ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն  է ասում :

Շարմազանովը հիմնականում իտալական ֆուտբոլի երկրպագու է, իսկ նրա  նախընտրած թիմը  Թուրինի Յուվենտուսն է: ԱԺ փոխնախագահը խաղադրույքներ չի անում, սիրում է ֆուտբոլ նայել ֆուտբոլից  հասկացող մարդկանց հետ: “Քանի որ աղմուկը նաեւ խանգարում է, սիրում եմ խաղին հեռուդտացույցի առջեւ, մեկ-երկու ընկերների հետ կամ մենակ: Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլ նայելիս ինձ խանգարում են”: Էդուարդ Շարմազանովն ասում է, որ միայն Հայաստանի հավաքաքականի խաղերի ժամանակ է էմոցիոնալ ապրումներ ունենում. “Այդ Իննսու  րոպե մարմինս փշաքաղված է լինում, իսկ մնացած հավաքականների դեպքում, ավելի սառն եմ,  նայում եմ զուտ որպես ֆուտբոլասեր: Հայստանի հավաքականը միակ հավաքականն է, որի խաղերը նայում եմ գարեջրով, ընկերներով, երբ խաղը Հայստանում է լինում անպայման, ստադիոնից եմ հետեւում”:

Չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր, “Ժառանգության” անդամ Արմեն Մարտիրոսյանի  նախընտրած թիմն էլ արդեն հասել է եզրափակիչ. “Իսպանիայի հավաքականն է եւ հուսով եմ, որ  կգրավի չեմպիոնի տիտղոսը”: Արմեն Մարտիրոսյանը ֆուտբոլին հետեւոմ է տնից,  առանց գարեջրի, առանց արեւածաղկի ու էմոցիոնալ պոռթկումների: “Շատ հանգիստ նստում  նայում եմ, մաքսիմում, որ ասեմ, դա “վայ քո”-ն է”:  Արմեն Մարտիրոսյանը նույնպես խաղադրույքներ չի անում .” Ինձ ավելորդ ստիմուլներ պետք չեն”: Ֆիզկուլտուրայի ինստիտուտն ավարտած քաղաքական գործիչը ֆուտբոլ ոչ միայն նայում, այլեւ խաղում է:

Ֆուտբոլասեր մեկ այլ պատգամավոր` ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ, “Ազատ դեմոկրատ” Ալիկ Արզումանյանը ուրախ է, որ Իտալիայի հավաքականը բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեց ու ջախջախեց Գերմանիայի հավաքականին: “Չեմպիոնատից առաջ Իսպանիայի  հավաքականն իմ ֆավորիտն էր, շարունակում եմ երկրպագել, բայց շատ տպավորված եմ Իտալիայի հավաքականի խաղով, մաղթում եմ, որ ուժեղագույնը հաղթի: Չեմ ափսոսի, որ երկուսից որեւէ մեկը հաղթի”,-ասում է նախկին արտգործնախարարը:

Ֆուտբոլ նայելիս Ալիկ Արզումանյանը գոռում է, երբեմն, սուր բառեր օգտագործում.”Ես հո՞ մումիա չեմ, դա ֆուտբոլի ամենակարեւոր դրսեւորումներից ”: Ալիկ Արզումանյանը ֆուտբոլ սիրում է նայել ընկերների եւ ընտանիք հետ միասին: “Խեցգետինը ֆուտբոլին խանգարում է, բայց գարեջուրը կարելի է մեկ-մեկ”,-կարծում է նա: Henaran.am-ի այս զրուցակիցը նույնպես խաղադրույքներ չի անում.”Կատակով ասում եմ ` կանենք, չեմ արել երբեք եւ ընդհանրապես, որոեւէ ղումարային բաներով չեմ զբաղվում”:

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի նախընտրած թիմը մրցաշարի սկզբում Իսպանիան է եղել, բայց վերջին երկու խաղերից հետո  Արծվիկ Մինասյանը հիասթափվել է Իսպանիայի հավաքականից “անտիֆուտբոլ” ցույց տալու համար: “ Հիմա ավելի շատ Իտալիայի հավաքականի խաղն է սկսում գրավել: Ցույց է տալիս ժամանակակից, դինամիկ, աշխույժ ֆուտբոլ: Հույս ունեմ, որ եզրափակչին  Իսպանիան կցուցադրի իր լավագույն կեցվածքը”,-ասում է ֆուտբոլասեր դաշնակցականը: Պատգամավորը ֆուտբոլ նայում է հիմնականում տանը, բայց եթե ժամանակ  է լինում, դեմ չէ ընկերներիս ու զավակներից հետ նաեւ ակումբից հետեւել խաղերին` գարեջրի սեղանի շուրջ, երկրպագուների միջավայրում:  “Ո ՞ նց կարող է ֆուտբոլասերը չբացկանչել”,-զարմանում է Արծվիկ Մինասյանը, երբ հարցնում ենք, թե ինչ էմոցիոնալ դրսեւորումներով է երկրպագում իր նախընտրած թիմին ու հավելում, որ տանը մի քիչ զսպվածություն է  ցուցաբերում, բայց հուսով է, որ հարեւաններն էլ են ֆուտբոլասեր:

Արծվիկ Մինասյանը նույնպես խաղադրույթներ չի անում, գտնում է, որ դա լավ սովորություն չէ: Փոխարենը Արծվիկ Մինասյանը սիրում է ֆուտբոլոային խաղերը քննարկել ընկերների հետ: “Քանի որ հիմա նաեւ սիրողական ֆուտբոլով եմ զբաղվում, բնականաբար, ավելի պրակտիկ են դառնում այդ քննարկումները”,-ասում է Արծվիկ Մինասյանը : Ի դեպ, ֆուտբոլային խաղի ելքի շուրջ պատգամավորը գրազ չի գալիս: “Որպես կանոն միշտ գրազներում պարտվում  եմ, նույնիսկ ակնհայտ հաղթող թիմին, եթե ասեմ, որ հաղթում է, չգիտես ինչպես, սկսում է վատ խաղաղալ, դրա համար  որպես կանոն, խուսափում եմ գրազներից”:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ