26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտնի է մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը /ֆոտո/

Նոյեմբերի 14-ին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին և երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող՚ մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ։

Տոնական ցերեկույթի ընթացքում պարգևատրվեցին բուհի ֆակուլտետների լավագույն ուսանողները, իսկ մանկավարժական համալսարանի 2014թ. լավագույն ուսանող ճանաչվեց պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Մկրտչյանը։ Աննա Մկրտչյանը նշեց, որ հատկապես հպարտ է, որ ներկայացնում է պատմության և իրավագիտության ֆակուլտետը։ Նա նաև ընդգծեց, որ ծնողները իրեն մշտապես սովորեցրել են հաղթանակների հասնելու ինքնուրույն ճանապարհը։ Նա խոստացավ նաև պատվով պահել լավագույնի կոչումը։

Բուհի լավագույն ուսանողուհին որպես պարգև ստացավ Կիպրոսում հանգստի ուղեգիր։

Միջոցառման ընթացքում «Մանկավարժական համալսարան՚ մեդալով պարգևատրվեցին Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 20-ամյա ուսանողական խորհրդի նախկին նախագահներ Զարզանդ Ասատրյանը, Էդուարդ Շարմազանովը և ուսխորհրդի ներկա նախագահ Ներսիկ Մարգարյանը։

Միջոցառումը շարունակվեց երաժշտական կատարումներով. ելույթ ունեցան Արամ MP3-ն, Սոնա Ռուբենյանը, Եվա Ռիվասը և այլք։

Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունն ամենամյա է։ Ընտրությունը տեղի է ունենում ըստ հաստատված կանոնակարգի, և հիմք են ընդունվում մի շարք չափանիշներ՝ առաջադիմություն, հասարակական ակտիվություն և այլն։ Նա նաև ընդգծեց, որ մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի լավ սովորող, ակտիվ, գիտական և ստեղծագործական աշխատանքներում ներգրավված ուսանողներին:

Նշենք, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող՚ մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու բուհի ուսանողական խորհուրդը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ