23 Մայիսի, Երկուշաբթի, 2022
KFC

Թուրքը իրականում մեր թշնամին է, Ցեղասպանությունը եղել է և դրանից հետնահանջ չի լինելու. Գ. Գրիգորյան /տեսանյութ/

«Լեգալ Պրոգրես» իրավական ակումբ հասարակական կազմակերպությունը, Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ, անցկացնելու է «Պահանջում եմ ճանաչում և դատապարտում» խորագրով միջազգային համաժողով:

«Լեգալ Պրոգրես» իրավական ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գուրգեն Գրիգորյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ներկայիս իրավիճակում առավել կարևոր է ներկայացնել՝ ինչ է թուրքը հայ իրականության մեջ: 

«Միջոցառման ֆորմատն ընտրվել է Օսմանյան կայսրության հայերի ունեզրկումը, որպեսզի հասարակության մեջ հասանելի դառնա, որ թուրքը ոչ միայն զենքով և սրով է կոտորում հային, այլ նաև ունեզրկում է՝ նոր կոտորում,-ասաց Գրիգորյանը և շարունակեց,- այսօր ինչ-որ հետնահանջ ենք տեսնում Ցեղասպանության ճանաչման պահանջատիրական իրավունքից, որը շատ ցավալի է: Մարդկանց այլ հարցեր են հետաքրքրում, մինչդեռ նրանք մոռանում են, որ պատմության դասերը պետք է լավ սովորենք»:

Գրիգորյանի խոսքով՝ միջոցառման թիրախն ընտրվել է երիտասարդությունը, հիմնականում բարձր դասարաններն ու ուսանողները, դա արվել է երիտասարդների մեջ սերմանելու և ամուր պահելու համար այն գաղափարը, որ Ցեղասպանությունը եղել է և դրանից հետնահանջ չի լինելու. «Թուրքը իրականում մեր թշնամին է, Ցեղասպանությունը եղել է և դրանից հետնահանջ չի լինելու»: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ