26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Բյուջե 2015՛՛-ի թիրախներ. թոշակառուների սոցիալական ապահովության եւ աղքատության կրճատում

Վերջին օրերին ԱԺ-ում քննարկվող հիմնական թեման գալիք տարվա պետական բյուջեի նախագիծն է: Վերջինս ի սկզբանե հռչակվել է որպես «սոցիալական բյուջե»: Այն, համեմատության մեջ դիտարկելով «Բյուջե 2014»-ի հետ, ակնհայտ  կերևա, որ սոցիալական պաշտպանության մասով կավելանան ծախսերը և աջակցությունը կտրամադրվի  հասցեական՝  առաջնային թիրախում ունենալով թոշակառուների կենսաթոշակների ավելացման խնդիրը: 

Եվ այսպես, «Բյուջե 2015»-ում նախատեսված է  385.5  մլրդ դրամ հատկացնել սոցիալական պաշտպանության ոլորտին, որը կազմում է պետբյուջեի 29.9%-ը: Այն նախորդ տարվա նույն ցուցանիշին գերազանցում է 23 մլրդ դրամով կամ 6.3%-ով: 

Հատկանշական է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է «Ծերություն» հոդվածով, որը կազմել է 278 մլրդ դրամ, նախորդ տարվա՝ 254 մլրդի փոխարեն: Այս ավելացման շնորհիվ է, որ  2015թ-ի հունվարի 1-ից միջին կենսաթոշակը կավելանա 5000 դրամով: Միջին կենսաթոշակը հաջորդ տարի այս տարվա 36 000-ի փոխարեն կդառնա 41 000 դրամ: 

Կառավարության կողմից հենց այս ոլորտի ծախսերը ավելացնելը ինքնանպատակ չէ և այն արվում է  Հայաստանում աղքատության կրճատման ուղղված միջոցառումների շրջանակներում, քանի որ աղքատության շեմին գտնվող քաղաքացիների հիմնական մասը հենց թոշակառուներ են: 

2015թ-ի «սոցիալական բյուջեն» այս իմաստով միտված է նախ նվազագույնի հասցնել, ապա նաև իսպառ բացառել  աղքատությունը և աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում: Հայաստանում դեռևս կա 13 հազար կենսաթոշակառու, ում կենսաթոշակի չափը ցածր է ծայրահեղ աղքատության գծից և 2015թ-ին կենսաթոշակների բարձրացմամբ  բոլոր կենսաթոշակառուների կեսնաթոշակի չափը կհաղթահարի ծայրահեղ աղքատության գիծը՝ մոտավորապես 22 հազար դրամը: 

Ն. Բադալյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ