23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հաջորդ քայլով նպատակ է դրված նվաճել Հայաստանի Հանրապետությունը՝ սկսելով Սյունիքից

Մի քանի օր առաջ Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմանի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքում, որը 2019 թվականից գրավված է Թուրքիայի Զինված ուժերի կողմից, տեղի ունեցավ զինվորական հետաքրքրիր միջոցառում։
Կից լուսանկարում այդ միջոցառումից մի դրվագ է. Սիրիայի ազգային բանակի (SNA՝ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող սիրիացի վարձկանների բանակ, որը պայքարում է Ասադի դեմ և նպաստում Սիրիայի թուրքացմանը) ռազմական դասընթացների առաջին շրջանավարտներին հանձնում են իրենց վկայականները։

Վարժարանի շենքի վրա երևում են Թուրքիայի և Սիրիայի ընդդիմադիրների դրոշները, իսկ մեջտեղում պատկերված է Ադել ալ-Շահիրը, ում անունով էլ անվանակոչվել է վարժարանը։

Ադել ալ-Շահիրը մեկն էր այն վարձկան զինյալներից, ովքեր 2020 թ. աշնանը առաջնորդում էին հայերի դեմ կռվող շուրջ 2000 սիրիացի ահաբեկիչներին Արցախյան պատերազմում։

Ադել ալ-Շահիրին զինել, վարժեցրել և Արցախ էր ուղարկել Թուրքիայի ղեկավարությունը՝ հստակ խնդիր դնելով նվաճել և հայաթափել Արցախը։ Ուստի պատահական չէ, որ այսօր թուրքական բանակի ղեկավարությունը այս կերպ հավերժացնում է այդ ահաբեկչի հիշատակը, որը հաջողությամբ կատարեց իր հանձնարարությունը՝ նվաճելով Հարավային Կովկասի չթուրքացված վերջին հողակտորներից մեկը՝ Արցախի 75%-ը, դաժանաբար սպանեց ու գերեվարեց մեր հազարավոր եղբայրներին։ Այս ոգով ու օրինակով են դաստիարակվում թուրքական բանակի բոլոր ստորաբաժանումները՝ անկախ տեղակայման վայրից, քանի որ հաջորդ քայլով նպատակ է դրված նվաճել Հայաստանի Հանրապետությունը՝ սկսելով Սյունիքից (Հայաստանի վիլայեթացում)։

Սա է Թուրքիայի իրական, քաղաքական ռազմավարությունը տարածաշրջանում և այն չի փոխվելու, որքան էլ որ ՀՀ ներկայիս օկուպացիոն իշխանությունները «ստորացված բարեկամության» ձեռք մեկնեն Թուրքիային և բավարարեն առաջադրված նախապայմանները։ Բավարարելով այսօրվա նախապայմանները՝ Հայաստանի առջև դնելու են նորերը։

Ադել ալ-Շահիրներին դիմակայելու միակ ձևը սուվերեն Հայաստանն է՝ իր ամուր բանակով, որը քանդելու ուղղությամբ ջանք ու եռանդ չի խնայում ՀՀ ներկայիս տգետների կառավարությունը։

Վարուժան Գեղամյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ