15 Ապրիլի, Հինգշաբթի, 2021
KFC

Կառավարությունից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական անդամներին հրահանգել են վայր դնել լիազորությունները՝ ռեկտորի ընտրությունը տապալելու համար. ԱՂԲՅՈւՐ

CF72D746-58DF-4461-BCCD-62730B513096

Կառավարությունից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական անդամներին հրահանգել են վայր դնել լիազորությունները՝ ռեկտորի ընտրությունը տապալելու համար. ԱՂԲՅՈւՐ

Mediaport-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նորից նիստ է հրավիրել. օրակարգում ռեկտորի ընտրության հարցն է։

Այսօր առավոտից ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը  զանգում է հոգաբարձուների խորհրդի՝  իշխանական անդամներին և Փաշինյանի անունից հրահանգում է հրաժարվել իրենց անդամությունից։ 

Կառավարությունը խնդիր է դրել ամեն գնով տապալել ռեկտորի ընտրությունը, քանի որ հոգաբարձուների խորհրդի թերի կազմով ընտրությունն անորոշ ժամանակով հետաձգվելու է: Սա արվում է ԵՊՀ շենքի վաճառքը արագ և առանց խոչընդոտների կազմակերպելու համար: Իսկ գնորդը, ինչպես հայտնի է, Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է, որը շենքի տեղում պատրաստվում է հյուրանոց կառուցել:

Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ են Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ֊ի նախկին տնօրենը, Կենտրոնական բանկի նախագահը, Կոմիտասի թանգարանի տնօրենը, փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանը և այլոք։

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ