27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չեն աշխատելու “Հարսնաքար”-ի հետ. Չորրորդ ինքնիշխանություն

Կովկասում խոշորագույն առցանց տուրիստական գործակալությունը` “Ginosi.com”-ը ժամանակավորապես դադարեցրել է համագործակցությունը “Հարսնաքար” ռեստորանի հետ: “Լինելով սոցիալական պատասխանատու ընկերություն, մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել “Հարսնաքար” ռեստորանի ներառումը ginosi.com կայքի հյուրանոցների ցանկում, մինչեւ քննությունը պարզի, թե ինչն է եղել հունիսի 17-ին “Հարսնաքար” ռեստորանում տեղի ունեցածի պատճառը, որը հանգեցրել է Վահե Ավետյանի մահվան:

Մենք չենք կարծում, որ դա խոչընդոտ կլինի ginosi.com-ի բիզնեսին, քանի որ հաճախորդները կարող են Սեւանի ափերին այլընտրանքային մի քանի հյուրանոցներից ընտրություն կատարել”,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը եւ ավելացնում, որ Ginosi.com-ը խոշորագույն առցանց զբոսաշրջային ընկերությանն է Կովկասում, որը ներկայացված է Հայաստանում եւ Վրաստանում եւ ապահովում է տուրիստական զբոսաշրջության հոսքը հյուրանոցային ցանցերին, ում հետ անի համաձայնագրեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ