26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ մինչև ներկայիս կառավարությունն այդպիսի վանդալիզմ չկար. Սերժ Սրապիոնյան

«Երևանի հուշարձանների պահպանություն» կազմակերպության ֆեյսբուքյան էջը մարտի 7-ին հայտնել էր, որ առավոտյան ժամը 9:15-ին մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ «անհայտ անձինք «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները»

«Այն, ինչ արվել է իբր թե անհայտ չարագործների ձեռքով, և կարծես թե այս ու այն կողմից ասում են, թե դա հանուն մետաղի է արվել, պետք է ասեմ, որ դա ամենևին էլ թանկարժեք մետաղ չի եղել, և այդ մետաղից վաստակած գումարը չարժեր անգամ այն աշխատանքը, որը կատարվել է կիսանդրիները հանելու և տանելու համար: Մեր երախտավորներից մեկը՝ Ֆերդինանդ Առաքելյանը, անկողնում՝ հիվանդ ժամանակ, կերտում էր այդ կիսանդրիները, ստեղծում էր արվեստի գործեր, որոնք զարդարում էին մեր քաղաքը: Կատարվածում մեծ մեղք ունի քաղաքապետարանը, սա իր հաշվեկշռում էր: Այդ ինչո՞ւ մինչև ներկայիս կառավարությունն այդպիսի վանդալիզմ չկար, ինչպե՞ս էր լինում, որ ուսանողները շաբաթօրյակի ընթացքում մաքրում էին այդ ճեմուղին և հիանում դրանով: Սա հստակ ընդգծված հակահայ քաղաքականության ուղղորդում է»,- ասուլիսի ժամանակ ասաց Սփյուռքի նախարարի նախկին տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ շեշտելով, որ  ժամանակին Սփյուռքի նախարարությունը հանդես եկավ այս նախաձեռնությամբ, որը վարակիչ պետք է լիներ շատ գերատեսչությունների համար:

«Մենք առաջնորդվում էինք այն մտքով, որ ազգային հիշողությունն ազգային կեցության կարևոր հենասյուներից մեկն է: «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրը, կարծում եմ՝ լավագույն նախաձեռնություններից մեկն էր: Հիմա, դժբախտաբար, որևէ միտք չես կարող ասել, որովհետև ըստ էության նախարարությունը հատուկ նպատակադրմամբ քանդվեց, փոխարենը՝ դրվեց ինչ-որ հանձնակատարի գրասենյակ՝ ոչինչ չասող կառույց, որն առ այսօր 3 տարվա ընթացքում չի կարողացել ոչ թե այս ճեմուղու նման ծրագիր մատնացույց անել, այլ գոնե Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման առումով մեկ քայլ անգամ չի կարող ցույց տալ»,- հավելեց գրականագետը:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ